4 հարց ու պատասխան հնդկական հրթիռային համակարգերի ու ռադարների մասին - Mediamax.am

exclusive
3734 դիտում

4 հարց ու պատասխան հնդկական հրթիռային համակարգերի ու ռադարների մասին


Pinaka հրթիռային կայանը
Pinaka հրթիռային կայանը

Լուսանկարը` REUTERS

Pinaka հրթիռային կայանը
Pinaka հրթիռային կայանը

Լուսանկարը` REUTERS

Swathi ռադարը
Swathi ռադարը

Հնդկական The Economic Times պարբերականը գրել է, որ Հնդկաստանը Հայաստանին մատակարարելու է $‌244 մլն արժողությամբ զենք եւ զինամթերք, մասնավորապես, Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հակատանկային հրթիռներ եւ Swathi ռադարներ։

1․ Ի՞նչ է Pinaka բազմակի հրթիռային կայանը։

Pinaka բազմափողանի հրթիռային կայանը բաղկացած է առավելագույնը 38 կմ հեռահարությամբ ազատ թռիչքի հրետանային հրթիռներից (տարբեր տեսակի մարտագլխիկներով եւ պայթուցիչներով), բազմախողովակային արձակման, լիցքավորման եւ բեռնման, համալրման մեքենաներից եւ հրամանատարական կետից:

Pinaka-ի մեկ հրթիռակիրը տեղադրված է բեռնատարի վրա եւ ունի երկու պատյան՝ յուրաքանչյուրը բաղկացած վեց հրթիռից։ Վեց հրթիռակիրները միասին կազմում են մեկ մարտկոց, որն ընդհանուր առմամբ ունի 72 հրթիռ։

Բոլոր 72 հրթիռները կամ մեկ մարտկոցը կարող են արձակվել 44 վայրկյանում՝ չեզոքացնելով 1 քառակուսի կմ տարածք։ Յուրաքանչյուր հրթիռակիր կարող է կրակել նաեւ այլ ուղղություններով: Համակարգը ճկուն է եւ բոլոր հրթիռները կարող են բաց թողնվել միաժամանակ կամ մի քանի համազարկով։



Մշակվել է նաեւ 60 կմ հեռահարությամբ Pinaka Mk-II հրթիռը: Pinaka բազմափողանի հրթիռային կայանի արձակման մեքենան եւ ցամաքային համակարգերն այս հրթիռի արձակման դեպքում օգտագործվում են չնչին փոփոխություններով։

2․ Ի՞նչ ռեժիմներով կարող է գործել Pinaka կայանը։

Ինքնավար ռեժիմում հրթիռակրի միկրոպրոցեսորն ավտոմատ կերպով կատարում է կրակի կառավարման համակարգչից ստացված հրամանները։

Առանձին ռեժիմում հրթիռակիրը կապված չէ կրակի կառավարման համակարգչի օպերատորի հետ, եւ վահանակի օպերատորն է մուտքագրում անհրաժեշտ պարամետրերով բոլոր հրամանները։

Հեռակառավարման ռեժիմում խցիկից մինչեւ մոտ 200մ հեռավորության վրա տեղավորված հեռավար կառավարման վահանակը կարող է օգտագործվել արձակման համակարգը կառավարելու, ինչպես նաեւ արձակված հրթիռային արկերը սարքից բեռնաթափելու համար։

Pinaka հրթիռային կայանը Pinaka հրթիռային կայանը

Լուսանկարը` REUTERS


Ձեռքով կառավարման ռեժիմում բոլոր գործողությունները՝ ներառյալ համակարգի տեղադրումը եւ կրակը, կառավարվում են մարդկանց կողմից: Այս ռեժիմը նախատեսված է այն իրավիճակների համար, երբ միկրոպրոցեսորը խափանվում է կամ երբ չկա օպերատորի վահանակն ակտիվացնելու հնարավորություն։

3. Ի՞նչ է Swathi ռադարը։

Զենքի տեղորոշման Swathi ռադարը նախատեսված է հայտնաբերելու եւ հետեւելու մոտեցող հրետանային եւ հրթիռային կրակը՝ դրա սկզբնակետը որոշելու նպատակով: Դիզայնով եւ կատարողականությամբ այն նման է ամերիկյան AN/TPQ-37 ռադարին:



Ռադարի կարողությունը ներառում է միաժամանակ 7-9 ներքին արկ եւ կարող է հայտնաբերել 81մմ ականանետը՝ 20 կմ, 105մմ հրետանային արկը՝ 30կմ եւ թեթեւ, չկառավարվող հրթիռները՝ 40 կմ հեռավորության վրա։ Այն կարող է արդյունավետ աշխատել նույնիսկ բարձր խտության հրդեհային միջավայրում, ռադարային խիստ աղմուկի եւ խոչընդոտող խանգարումների պայմաններում:
Swathi ռադարը Swathi ռադարը


Երկրորդական դերով այն կարող է նաեւ հետեւել եւ ճշգրտել սեփական կրակը։

4․ Ի՞նչ առավելություն կտա Swathi ռադարը հայկական բանակին։

Այս գործարքի վերաբերյալ 2022թ. փետրվարին Ponars Eurasia-ում վերլուծություն է հրապարակել Ջեյսոն Սթարքսը՝ նշելով, որ Swathi-ի տեխնիկական բնութագրերից ու նախագծային առանձնահատկություններից ելնելով՝ այն կարող է օգտագործման առումով հզոր հեռանկար ունենալ հայկական զինանոցում։

Հեղինակը նշում է, որ ռադարը կարող է արդյունավետ կիրառվել լեռնային տեղանքում եւ խիստ կլիմայական պայմաններում։

Մարի Թարյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին