Մատենադարանի լուսանկարչական գանձարանի հայտնությունը - Mediamax.am

3440 դիտում

Մատենադարանի լուսանկարչական գանձարանի հայտնությունը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մատենադարանի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանը 3 տարի առաջ որոշեց ուսումնասիրել Մատենադարանի ֆոնդերում պահվող լուսանկարչական նյութը։

«Թերահավատ էի, որովհետեւ չէի պատկերցանում՝ ինչ կբացվի մեր առջեւ։ Մտածում էի՝ մի տարի կուսումնասիրեմ, եթե բավարար նյութ չգտնեմ, կընդհատեմ եւ այլ թեմա կընտրեմ։ Բայց այնպես ստացվեց, որ մեկ տարին դարձավ երեք, եւ հիմա արդեն հատորներով նյութ կա»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Արվեստաբան Իվեթ Թաջարյանն ավելի քան 20 տարի զբաղվում է հայ լուսանկարչության պատմության ուսումնասիրությամբ։ Բայց որ Մատենադարանը ձեռագրերից բացի ունի լուսանկարչական հսկայական ժառանգություն, չէր էլ կասկածում։ Համաշխարհային ճանաչում ունեցող հայ լուսանկարիչների՝ պահոցներում գտնվող գործերն Իվեթը բնորոշում է որպես «հայտնություն»։ Ասում է՝ դրանք հիմնականում նշանավոր անձանց՝ Մատենադարանին նվիրաբերված, բայց չուսումնասիրված արխիվի մի մասն են։

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեք տարվա իր հետազոտական աշխատանքն Իվեթ Թաջարյանն ամփոփել է «Լուսանկարների ընտրանի Մաշտոցի անվան Մատենադարանի հավաքածուներից» պատկերագրքում եւ «Մատենադարան. լուսանկարչական գանձարանի հայտնությունը» խորագրով ցուցահանդեսում։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ծով նյութ կա, բայց հասկացա, որ իմ՝ մինչեւ հիմա ուսումնասիրած հավաքածուներից պետք է մի ընտրանի ձեւավորվի, որ այլ մասնագետների ուղղորդենք Մատենադարան։ Էստեղ հետաքրքիր նյութեր կան ե՛ւ հնագետների, ե՛ւ ճարտարապետների, ե՛ւ ազգագրագետների, ե՛ւ պատմաբանների, ե՛ւ Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող մասնագետների համար։ Նաեւ հսկայական նյութ կա հենց լուսանկարիչների կյանքն ու գործունեությունն ուսումնասիրողների համար»,-ասում է Իվեթը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ներկայացված նյութերում կան անհատական ու խմբակային դիմանկարներ, հուշարձանների, կենցաղային ժանրի լուսանկարներ։ Դրանք արժեքավոր տեղեկություններ են հաղորդում 19-20-րդ դարի հայ իրականության մասին, բայց նաեւ շատ կարեւոր վավերագրեր են ամբողջ տարածաշրջանի համար։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ամենավաղ շրջանի եւ շատ արժեքավոր գործեր են Աբդուլահյան եղբայրների արած բնօրինակ լուսանկարները՝ իրենց կնիքներով։ Նրանք աշխատել են Օսմանյան կայսրությունում, եղել են տարբեր սուլթանների անձնական լուսանկարիչները։ Շատ հայտնի են Անթուան Սեւրուգինի գործերը, որը Իրանի Նասեր Էդ-Դին շահի անձնական լուսանկարիչն է եղել, վավերագրել է անգամ հանրության համար փակ միջոցառումները, եւ հիմա մենք ունենք նրա գործերի մեծ ժառանգություն։ Ունենք Մաթեոս Փափազյանցի հատորները՝ իրենց բացատրություններով՝ յուրաքանչյուրը նվիրված մի տարածաշրջանի։ Ինձ համար հատկապես զարմանալի էր, որ Հայաստանում կա Դմիտրի Իվանովիչ Երմակովի օրիգինալ ալբոմը։ Մի քանի ամիս առաջ մասնագետներով գնացել էինք Սանկտ Պետերբուրգ՝ ձեռք բերելու նրա ալբոմի թվայնացված լուսանկարները, որը մեզ տրամադրեցին շատ մեծ գումարով։ Մեկ շաբաթ հետո ալբոմի մյուս շարքը գտա Մատենադարանում»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Լուսանկարը` Մեդիամաքս


Պատկերագրքում ընդգրկված են Արեւմտյան Հայաստանի՝ հիմա արդեն գոյություն չունեցող վանքերի ու եկեղեցիների լուսանկարներ, նաեւ նշանավոր անձանց դիմանկարներ։ «Ազնիվ պարոն Վարդգես Սուրենյանցին» մակագրությամբ իր դիմանկարը Պետրոս Ադամյանն է նվիրել նկարչին։ Դիմանկարներից մեկի հետեւում էլ Կոմիտասի մակագրությունը կա։

Ալբոմում լուսանկարներին ուղեկցող տեղեկություններն Իվեթ Թաջարյանը վերցրել է հեղինակներից։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Լուսանկարների մեծ մասն անվանակոչված են, ունեն մակագրություններ։ Շատ կարեւոր տեղեկություններ են փոխացնում լուսանկարիչների անձնական կնիքները, որ դրվում են նկարների հետեւում։ Դրանք այն ժամանակ նույն նշանակությունն են ունեցել, ինչ հիմա՝ այցեքարտերը։ Այդ կնիքներից կարելի է իմանալ՝ ով է հեղինակը, որտեղ է աշխատել, որ թվականին։ Եթե շքանշան, պատվոգիր էին ստանում, լուսանկարի դարձերեսին կնիքներն ավելանում էին։ Լուսանկաներ կան, որ հետեւի կողմն ամբողջությամբ ծածկված է կնիքներով»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Պատկերագիրքը տպագրության ուղարկելուց հետո Իվեթը մի արկղ ապակե նեգատիվներ է «հայտնաբերել»՝ 1870-80-ական թվականների լուսանկարիչների աշխատանքներ։ Դրանք դեռ չուսումնասիրված նյութերի մի մասն են։ Հուսով է՝ հաջորդ տարի ալբոմի երկրորդ հատորը կհրատարակեն, նոր ցուցադրություն կկազմակերպեն։ Բայց քանի որ այդ լուսանկարները շատ «խոցելի» են, պետք է նաեւ վերականգնման ու պահպանման հատուկ պայմաններ ստեղծեն։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Մատենադարան. լուսանկարչական գանձարանի հայտնությունը» ցուցահանդեսը կգործի մինչեւ տարեվերջ։

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին