Ադամ Բիթլինգմայեր. Հայաստանի առավելությունը մաթեմատիկական բազան է - Mediamax.am

exclusive
15573 դիտում

Ադամ Բիթլինգմայեր. Հայաստանի առավելությունը մաթեմատիկական բազան է


Ադամ Բիթլինգմայերը
Ադամ Բիթլինգմայերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ադամ Բիթլինգմայերը
Ադամ Բիթլինգմայերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ադամ Բիթլինգմայերը
Ադամ Բիթլինգմայերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարի Թարյանը զրուցում է Ադամ Բիթլինգմայերի հետ
Մարի Թարյանը զրուցում է Ադամ Բիթլինգմայերի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Ադամ Բիթլինգմայերը
Ադամ Բիթլինգմայերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ադամ Բիթլինգմայերը եւ Մարի Թարյանը
Ադամ Բիթլինգմայերը եւ Մարի Թարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ադամ Բիթլինգմայերը
Ադամ Բիթլինգմայերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ադամ Բիթլինգմայերը
Ադամ Բիթլինգմայերը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մաթեմատիկա` սիրո, արդարության եւ զարգացման շարժիչ: Այսպես են կառուցվածքների, հաջորդականությունների և հարաբերությունների մասին գիտությունն ընտրած մարդիկ բնութագրում այն:

Մեդիամաքսը եւ VOLO ընկերությունը համատեղ ներկայացնում են Մաթարվեստ խորագիրը: Այն պատմում է Մաթեմատիկայի երկիր Հայաստանում այդ գիտությունը զարգացնող տաղանդավոր մարդկանց ու նրանց աշխատանքի մասին: Այսօր աշխարհում մաթեմատիկան առանցքային նշանակություն ունի, եւ մենք հույս ունենք, որ Մաթարվեստը կնպաստի նրան, որպեսզի հայ երիտասարդները ընտրեն այս մասնագիտությունը:

Երկու սեր, որոնք գերմանացի Ադամ Բիթլինգմայերին (Adam Mathias Bittlingmayer) ուղղորդեցին կյանքի երկու կարեւոր փուլերում՝ մեկը տարավ դեպի մեքենայական ուսուցում եւ արհեստական բանականություն, մյուսը՝ բերեց Հայաստան:

Լեզուներ սովորելու որոշումն ու ճշգրիտ գիտության «հաղթանակը»

Մեքենայական ուսուցման եւ արհեստական բանականության գաղտնիքներին տիրապետելու հարցում Ադամին մի քիչ ճակատագիրը, մի քիչ էլ պատահականությունն օգնեցին:

«Մեքենայական թարգմանությամբ զբաղվելու որոշումը եկավ լեզուների եւ թարգմանությամբ զբաղվելու սիրուց: Ուսման առաջին կիսամյակում չէի կողմնորոշվում մասնագիտության ընտրության հարցում եւ գրանցվել էի մի քանի առարկաների համար: Սկսեցի իսպաներեն սովորել եւ շատ արագ գերազանց տիրապետեցի լեզվին: Քննություններին միջին գնահատական ստացա: Առարկան գերազանց գիտեի, եւ դա ինձ շատ տխրեցրեց: Բայց ի՞նչ կարող ես անել՝ չես կարող ասել, որ իսպանական գրականությունից դու ամենալավն ես, շատ սուբյեկտիվ հարց է»:

Ադամ Բիթլինգմայերը Ադամ Բիթլինգմայերը

Լուսանկարը` Մեդիամաքս


Քննություններից հետո Ադամը հասկացավ, որ պետք է ավելի ճշգրիտ ուղղությամբ գնալ, իսկ ճանապարհը ցույց տվեցին ճարտարագիտություն սովորող ընկերներն ու ինֆորմատիկայի, մաթեմատիկայի եւ վիճակագրության հանդեպ մեծ հետաքրքրությունը: Ադամը համակարգչային գիտություն սովորեց Վաշինգտոնի համալսարանում:

«Այդտեղ սուբյեկտիվության խնդիր չկար, ոչ ոք չէր նայում՝ ինչպես ես խոսում կամ մեկնաբանում: Գրել ես քո ծրագիրը, սխալներ չկան, սուբյեկտիվության հարց էլ չի ծագում: Այնուամենայնիվ, չդադարեցի լեզուներ սովորել, այժմ տիրապետում եմ իտալերենին, իսպաներենին, ֆրանսերենին, սերբախորվաթերեն, անգլերենին եւ գերմաներենին: Այստեղ կոնֆլիկտ չկա, եթե ինչ-որ բան սիրում ես, պետք է անես, բայց ի սրտե: Հասկացա, որ ճիշտ կլինի սովորել այն ամենը, ինչ ինձ հոգեհարազատ է, բայց գլխավորը պետք է լինի մաթեմատիկան, ինֆորմատիկան եւ վիճակագրությունը»:    

Մեքենայական թարգմանությունների «ռեւիզորը»

Ադամը 7 տարի Google-ում ծրագրավորման ինժեներ է աշխատել: Այժմ մեքենայական ուսուցման ոլորտում սեփական ստարտափն ունի, որում կարողացել է ամփոփել եւ լեզուների, եւ համակարգչային գիտությունների հանդեպ հետաքրքրությունները:

Signal N ընկերությունը, որի համահիմնադիրն է Ադամը, ստեղծել է համակարգ, որը որոշում է, թե որքանով է ճիշտ արված թարգմանությունը:
Մարի Թարյանը զրուցում է Ադամ Բիթլինգմայերի հետ Մարի Թարյանը զրուցում է Ադամ Բիթլինգմայերի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ուզում ես թարգմանություն անել եւ հարց է ծագում՝ ո՞ր մոտեցումն է ամենաարդյունավետը: Ճիշտ է՝ բացարձակ անսխալ չէ, բայց այն մեծ քանակությամբ ինֆորմացիայի հետ աշխատելու հնարավորություն է տալիս: Քանի որ ծագում էր սխալականության հարցը, մտածեցինք մշակել ծրագիր, որը կհուշի՝ արդյո՞ք ճիշտ է թարգմանությունը, թե՞ ոչ: Դու տալիս ես նախադասությունն ու որեւէ լեզվով դրա թարգմանությունը, իսկ ծրագիրը հուշում է ստույգության մակարդակը: Մեր համակարգի միջոցով կարելի է հասկանալ, թե որ նախադասություններն ունեն բարելավման կարիք: Համակարգն օնլայն հարթակում տեղադրման համար չի նախատեսված, այն կվաճառենք հաճախորդներին»:

Հայաստանն ընտրելու որոշումը

Ադամ Բիթլինգմայերը Հայաստան առաջին անգամ եկավ Google-ի ծրագրավորողների (developer) խմբի հետ՝ չորս տարի առաջ, մոտ մեկ շաբաթով: Այս այցից հետո նրա կյանքում մեծ փոփոխություն էր սպասվելու: Արդեն երկու տարի անց՝ Ադամը կայացրեց Հայաստան տեղափոխվելու որոշումը:

«Երեւանում ծանոթացել էի մի հրաշալի աղջկա հետ եւ սիրահարվել: Երբ ամուսնացանք, ես աշխատում էի Ամերիկայում, բայց չէի ուզում այնտեղ ապրել: Կնոջս հետ որոշեցինք, որ լավագույն տեղը, որտեղ կարող ենք շարունակել մեր կյանքը, Հայաստանն է: Ես ինձ այստեղ շատ լավ եմ զգում: Ճիշտ է՝ փոքր երկիր է, բայց մեծ սիրտ եւ մեծ ուղեղ ունի: Երեւանը մեծ քաղաք չէ, հնարավորությունները քիչ են, բայց այստեղ շատ հետաքրքիր եւ խելացի մարդիկ են ապրում»:
Ադամ Բիթլինգմայերը Ադամ Բիթլինգմայերը

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս երկու տարում Ադամը սովորել է նաեւ հայերենը, եւ առաջին շփումից դժվար է կռահել, որ նա հայ չէ: Թեեւ որոշակի ակցենտով, բայց լավ կարողանում է հաղորդակցվել:

«Միշտ ռուսերեն էի խոսում Երեւանում, բայց հետո ասացի, որ չեմ ուզում ռուսերեն խոսել ու անցա հայերենի: Կարողանում եմ կարդալ, իհարկե, ոչ շատ արագ: Երկու ամիս դասընթացների գնացի, բայց հիմնականում խոսելով, մարդկանց հետ հաղորդակցվելով եմ սովորել»:

Մաթեմատիկան սովորելու անհրաժեշտությունը

Ադամի խոսքով՝ մաթեմատիկա սովորելու շատ մոտիվացիաներ կան եւ, եթե մարդն ուզում է ունենալ տարբերվող մտածելակերպ ու խնդիրները ճիշտ հաղթահարելու բանաձեւ, ապա պետք է գոնե ինչ-որ մակարդակում մաթեմատիկա իմանալ.

«Բոլոր հարցերում մաթեմատիկոսների մտածելակերպն ուրիշ է: Ամեն ուսանող պետք է հասկանա մաթեմատիկան, որպեսզի այսօրվա աշխարհին պատրաստ լինի: Նույնիսկ, եթե դու մաթեմատիկայի մասնագետ չես, շատ կարեւոր է դրան տիրապետելը նաեւ կյանքում խնդիրների առնչվելիս: Մաթեմատիկոսներն, օրինակ, գիտեն ինչպես մեծ խնդիրը բաժանել փոքրերի եւ ստանալ հիմնական լուծումը: Դա վերլուծական մտածելակերպ է ձեւավորում: Մաթեմատիկոսը կամ ճիշտ է, կամ ճիշտ չէ: Կյանքում եւ աշխատանքում դա շատ կարեւոր է»:

Մեքենայական ուսուցումն ու Հայաստանի առավելությունները

Հայաստանում մեքենայական ուսուցման ոլորտում, ըստ Ադամի, շատ լավ մասնագետներ կան, բայց գոյություն ունի մի գլխավոր խնդիր: Հայաստանում մեծ մասը զբաղվում են կայքերի ծրագրավորմամբ, ինչը հեռանկարային չի համարվում:
Ադամ Բիթլինգմայերը Ադամ Բիթլինգմայերը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Նույն բանը Հնդկաստանում շատ ավելի էժան կանեն եւ այնտեղ ավելի շատ մասնագետ կա: Հայաստանը պետք է կենտրոնանա բարդ խնդիրների վրա՝ արհեստական բանականություն, մեքենայական ուսուցում, տվյալագիտություն: Մարդիկ պիտի մի քիչ ավելի հեռուն նայեն, եթե նույնիսկ քեզանից կպահանջվի անվճար աշխատել կես տարի ու եկամուտ չունենալ, միեւնույնն է, չպետք է վախենալ: Այդ ներդրումն արժի այն ապագայի հնարավորություններին, որ կբացվեն քո առաջ»:

Ինչպես նկատում է Ադամը, այս ուղղությունները շատ ուժեղ մաթեմատիկական բազա են պահանջում, ինչը Հայաստանում կա եւ շատ որակյալ է.

Լուսանկարը` Մեդիամաքս


«Հայաստանի առավելությունը հենց այդ մաթեմատիկական բազան է, քանի որ այլ երկրներում չեն սիրում եւ չեն սովորում մաթեմատիկա: Սա պետք է օգտագործել եւ շատ մասնագետներ պատրաստել մեքենայական ուսուցման ոլորտում: Եթե պարզ վիճակագրությանը նայենք՝ տարածաշրջանում մյուս բոլոր երկրներն ավելի մեծ բնակչություն ունեն, ու եթե, նույնիսկ, նրանց մասնագետները որակյալ չեն, միեւնույնն է՝ խոշոր ընկերությունները նոր գրասենյակներ բացելու հարցում կնախընտրեն այդ երկրները: Նրանց համար միեւնույն է, որ Հայաստանում մասնագետների միջին որակն ավելի բարձր է, նրանք կգնան այն երկիր, որտեղ մասնագետների մեծ քանակ եւ սպառման լայն շուկա կա»: 

Ադամն ասում է, որ եթե Հայաստանը կենտրոնանա այս ուղղության վրա եւ ավելացնի մասնագետների քանակը, կարող է գրավիչ դառնալ խոշոր ընկերությունների համար՝ հաշվի առնելով նաեւ երկրի աշխարհագրական դիրքը: Ադամը Հայաստանում մեքենայական ուսուցման զարգացման միտումներ տեսնում է եւ կարծում է, որ Հայաստանը կարող է մրցունակ դառնալ աշխարհում:

Մարի Թարյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Նախագծի գլխավոր գործընկերը VOLO ընկերությունն է




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին