Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Աշտարակ - Mediamax.am

exclusive
43740 դիտում

Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Աշտարակ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսի «Ծանոթ-անծանոթ քաղաքներ» շարքն իրականացվում է ՎՏԲ-Հայաստան բանկի աջակցությամբ: Հաճախ ենք միմյանց ասում, որ «մենք մեր երկիրը չենք ճանաչում», հիմնականում ի նկատի ունենալով գեղատեսիլ վայրերը, բնական եւ ճարտարապետական հուշարձանները: Սակայն կարող ենք պնդել, որ քիչ բան գիտենք նաեւ այն քաղաքների մասին, որոնք շատ մոտ են Երեւանին: Ուստի որոշեցինք ինչ-որ չափով փակել այդ բացը եւ ներկայացնել 10 քաղաք, որոնք տուրիստական չեն համարվում (բացառությամբ Էջմիածնի), սակայն ունեն իրենց հմայքը:

Քասախ գետի ափին գտնվող Աշտարակը հարուստ է իր բնությամբ, տեսարժան վայրերով, պատմամշակութային կոթողներով, մեծանուն գործիչներով եւ, ամենակարեւորը՝ հյուրընկալ ու ջերմ մարդկանցով:

Լուսանկարը` Մեդիամաքս


Աշտարակի մասին առաջին հիշատակումները գրանցվել են 9-րդ դարում: Հնում այն մտել է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի մեջ: Քաղաքի անվան ծագումը կապում են ասուրական Իշտար՝ սիրո եւ պտղաբերության դիցուհի փյունիկյան «Աշտար» արտահայտչաձեւի հետ: Աշտարակում մինչ օրս պահպանվել են վաղ միջնադարյան մեծարժեք հուշարձանները:

Լուսանկարը` Մեդիամաքս


Աշտարակն այսօր

Աշտարակը գտնվում է Երեւանից ընդամենը 13 կիլոմետր հեռավորության վրա: Արագածոտնի մարզի մարզկենտրոնն է, քաղաք է հռչակվել է 1963թ-ին:

Լուսանկարը` Մեդիամաքս


1950-ականներին, «Թազա» կամրջի կառուցումից հետո իրար միացան Աշտարակ քաղաքը եւ Քասախի ձախ ափի տարածքները: Այսօր միմյանցից առանձնանում են Աշտարակ, Մուղնի, Ձախ Ափ, Գիտավան, Բագավան թաղամասերը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Աշտարակում բացառապես հայեր են ապրում: 1970-ականներին տեղի ունեցավ մարդկանց մեծ ներհոսք Սփյուռքից եւ Ջավախքից՝ բնակություն հաստատելով ձախ ափում: Բարձրահարկ շենքեր կառուցվեցին՝ այդ տարիներին բնորոշ խորհրդային ճարտարապետության ոճով:

Լուսանկարը` Մեդիամաքս


Վերջին տարիներին Աշտարակում բնակություն են հաստատել նաեւ սիրիահայերը: Երկու տարի առաջ նրանց համար սկսեցին կառուցել «Նոր Հալեպ» թաղամասը, սակայն այսօր շինարարական աշխատանքները կանգ են առել:

Աշտարակում այսօր կան պոլիգրաֆիական, պոլիէթիլենային տարաների արտադրություններ: Երկար տարիներ այստեղ զբաղվում են չոր մրգերի պատրաստմամբ, խաղողագործությամբ, կա թռչնի մսի եւ ձվի արտադրություն:

Լուսանկարը` Մեդիամաքս


Աշտարակում են գտնվում Գիտությունների ազգային ակադեմիայի ռադիոՖիզիկայի եւ էլեկտրոնիկայի եւ Միքայել Տեր-Միքայելյանի անվան Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտները:

Քաղաքի փողոցներով զբոսնելիս

Սեփական մեքենայից կամ տաքսիից բացի, Աշտարակ կարելի է հասնել նաեւ երթուղային տաքսիներով, որոնք շարժվում են Կենտրոնական ավտոկայանից:

Լուսանկարը` Մեդիամաքս


Աշտարակի հետ ծանոթությունը լավ է սկսել  հրապարակից, որտեղ`Կուլտուրայի տան հարեւանությամբ, տեղադրված է Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցու հուշարձանը, որի հեղինակներն են քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը եւ  ճարտարապետ Ջիմ Թորոսյանը: Նույն հրապարակում կանգուն են մնացել գյուղի մեծահարուստների`Մուխսոնց եւ Գաբրելենց տները: Վերջերս հրապարակի կենտրոնում տեղադրվել են ծառերի տեսքով շատրվաններ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հրապարակից քիչ ներքեւ գտնվում է արձակագիր, հրապարակախոս Վարդգես Պետրոսյանի հուշարձանը, որն անցնելուն պես սկսում է Ղափանցյանի անունը կրող, կամ, ինչպես ասում են, «Թանգարանների փողոցը»: Ժամանակին այստեղ կային մի քանի թանգարաններ, որոնցից այսօր գործում է միայն ակադեմիկոս Նորայր Սիսակյանի տուն-թանգարանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս փողոցում աչքի է ընկնում երկհարկանի մի տուն` գեղեցկագույն փայտյա պատշգամբով եւ կանաչ, խնամված բակով: Տարիներ առաջ այստեղ եղել է լեզվաբան եւ պատմաբան Գրիգոր Ղափանցյանի տուն-թանգարանը, որը հետագայում տեղափոխել են Ղափանցյանի անվան դպրոց:

Լուսանկարը` Մեդիամաքս


Այսօր Ղափանցյանի հայրական տանը բնակվում է նախկինում մաթեմատիկայի ուսուցչուհի Սոնիկ Կիրակոսյանը`տղայի ընտանիքի հետ: Նրանք խնամում են ամեն մի ծառն ու թուփը եւ փայփայում են տան շունչը, որն անմիջապես զգում ես`մտնելով լուսավոր սենյակները, որտեղ պահպանվել են բարձր փայտյա առաստաղները, հատակը, դռները:

Լուսանկարը` Մեդիամաքս


Աշտարակը բաժանված է աջ եւ ձախ ափերի: Ավելի վաղ ժամանակներում բնիկ աշտարակցիները հիմնականում ապրում էին աջ ափի սեփական տներում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Փողոցների երկայնքով այսօր էլ կանգնած են տարիքն առած ընկուզենիները, որոնց շնորհիվ էլ  հայտնի է դարձել Աշտարակի պոպոքը: Սեպտեմբերին Աշտարակում պոպոք գտնելը անհնարին է՝ ընկուզենիները հոկտեմբերի վերջում են սկսում թափ տալ: Շատերի համար այդ գործընթացը լավ ընտանեկան ավանդույթ է: Ստացված բերքից ընտանիքներում այնուհետեւ պոպոքի մուրաբա եւ քաղցր սուջուխ են պատրաստում: Ընկուզենիներից բացի, որոշ տների պատշգամբներին «ոլորված» են խաղողի վազերը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Քաղաքի շուկան գտնվում է ձախ ափում՝ «Թազա» կամրջից այն կողմ: Այստեղ ապակեպատ թոնրատուն կա եւ կարելի է հետեւել հացթուխ կանանց աշխատանքին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ձորի բերանին է գտնվում Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշարձանը: Ժամանակին այստեղ մեծ այգի էր՝ լողավազանով եւ սրճարաններով: Ցավոք, այժմ այս տարածքը (ինչպես նաեւ հուշարձանը) գտնվում են բացիթողի վիճակում: Ասում են, այգու բարեկարգումը ընդգրկված էր այս տարվա հրատապ ծրագրերի ցանկում, սակայն ինչ-ինչ պատճառներով տեղափոխվեց հաջորդ տարի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Աշտարակի ձորը

Այսօր, երբ լսում են Աշտարակի ձորի մասին, հիմնականում պատկերացնում են հյուրանոցային համալիրը, ջրաշխարհը եւ ռեստորանները: Մենք անտեսեցինք բոլոր ժամանակակից վայելքները եւ իջանք 17-րդ դարի եռակամար կամրջի մոտ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Անմիջապես կամրջի տակ գտնվում է Մուխսոնց Ջրաղացը, որն ամենամեծերից մեկն էր Արագածոտնում: Թեեւ ջրաղացի տարածքը եւս սեփականաշնորհված է եւ համարվում է վճարովի հանգստյան գոտի, այստեղ կարելի է գալ եւ պարզապես նստել գետի ափին` չօգտվելով տաղավարներից:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ի դեպ, ըստ տեղացի ձկնորս պապիկի` Քասախի ջրերում նաեւ իշխան են որսում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Երբ գարունը նոր է բացվում, Քասախի ափին դուրս է գալիս «ջրկոտեմը»: Այն նման է սովորական կոտեմի, միայն աճում է անմիջապես ջրի կողքին: Ասում են, ժամանակին ավանդույթ կար՝ իջնել ձոր, ջրկոտեմ քաղել, տեղում դնել այն լավաշի մեջ եւ ուտել:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Պարտադիր» տեսարժան վայրերից

Եթե կամրջով անցնեք եւ գնաք դեպի վերեւ, կհայտնվեք «Կարմրավորի թաղում», որտեղ գտնվում է Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը: Այն հիմնվել է 1948թ-ին՝ գրողի հայրական տան տեղում, իսկ ներկայիս շենքը կառուցվել է 1990թ-ին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Թանգարանի ներսում կարելի է ծանոթանալ գրողի գործունեությանը վերաբերող նյութերին, անձնական իրերին, որոնց թվում կա նաեւ գրողի ձեռնափայտը` Ղազարոս Աղայանի փորագրած գլխով:

Պռոշյանն ու Աղայանը մտերիմ ընկերներ են եղել, սակայն սիրել են վիճել տարբեր թեմաների շուրջ: Պռոշյանն էլ այդ հատուկ պատվիրված ձեռնափայտով սիրում էր զբոսնել եւ ասել, որ «Աղայանի բկից բռնած ման է գալիս»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Թանգարանի տարածքում կա նաեւ թոնրատուն, մառան՝ ցանկության դեպքում այգում  կազմակերպվում են նաեւ հյուրասիրություններ: Այստեղ տեղի են ունենում նաեւ տարբեր ներկայացումներ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Թանգարանը բաց է երեքշաբթիից-կիրակի: Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը մուտքն անվճար է բոլորի համար, իսկ ամսվա վերջին ուրբաթ օրը՝ դպրոցականների համար:

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս շրջակայքում, որտեղ «իրար գլխի» կանգնած են մեկ հարկանի խարխուլ տները, կարելի է մշտապես հանդիպել զբոսաշրջիկների, քանի որ հենց այստեղ են գտնվում Աշտարակի ամենահայտնի եւ հին երեք եկեղեցիները` Կարմրավորը, Ծիրանավորը եւ Սպիտակավորը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Եղեկեցիների անվան ծագման հետ շատ գեղեցիկ, բայց շատ տխուր լեգենդ է կապված` երեք քույրերի եւ Սարգիս անունով երիտասարդի  մասին: Ըստ լեգենդի, քույրերը միաժամանակ սիրահարվում են Սարգսին եւ ավագ քույրերը, որոշելով երջանկության իրավունքը զիջել փոքրին, հագնում են կարմիր եւ ծիրանագույն զգեստներ եւ նետվում են ձորը: Փոքր քույրն էլ, իմանալով այդ մասին, հագնում է սպիտակ զգեստ եւ նույնպես իրեն գցում է ժայռից: Խեղճ Սարգիսն էլ դառնում է ճգնավոր: Հետագայում ձորի բերանին երեք եկեղեցի են հայտնվում, որոնք անվանվում են քույրերի վերջին օրվա զգեստների գույներով:

Սպիտակավորն ու Ծիրանավորը գտնվում են Պռոշյանի տուն-թանգարանից մի փոքր ներքեւ`«Բերդաթաղ»-ում: Ծիրանավորը Աշտարակի ամենահին եկեղեցին է: Որոշ տվյալներով՝ նախաքրիստոնեական ժամանակ այդ վայրում վիշապապաշտության տաճար է եղել: Այնուհետեւ, շատ հեթանոսական վայրերի պես, տաճարը վերացրել են եւ նրա հիմքերի վրա կառուցել եկեղեցի, որը 5-6 դարերում վերակառուցվել է որպես  եռանավ բազիլիկ եկեղեցի: Ավելի ուշ այն ծառայել է նաեւ որպես ամրոց, ինչի համար ստացել է Փոքաբերդ անունը:

Լուսանկարը` Մեդիամաքս


19-րդ դարում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով եկեղեցին կիսավեր է՝ բացակայում են տանիքը եւ պատերից մեկը: Ներսում շատ յուրահատուկ, միստիկ  լռություն է. ցանկություն է առաջանում նստել վայրի խոտով պատված ավերակներին եւ երկար ժամանակ այդպես մնալ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Սպիտակավորը կանգնած է անմիջապես ձորի բերանին: Կարմրավուն տուֆից կառուցած փոքրիկ եկեղեցի է՝ երկու մուտքով, որոնցից մեկը դուրս է գալիս քարափի վրա: Եկեղեցու պատերն ամբողջովին պահպանվել են, փլուզված է միայն տանիքը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Կարմրավորը կամ Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Պռոշյանի տուն-թանգարանից վերեւ: Այն կառուցվել է 7-րդ դարում եւ միակն է Հայաստանում, որը պահպանել է իր օրիգինալ կարմիր տանիքը: Կարմրավորի մոգությունը ներսում է թաքնված՝ անհավանական գմբեթի մեջ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս եկեղեցու մասին շատ գեղեցիկ տողեր է գրել 20-րդ դարի մեծագույն ռուս բանաստեղծ Օսիպ Մանդելշտամը.

“Дверь - тише воды, ниже травы,
Встал на цыпочки и заглянул внутрь: но там же купол, купол!
Настоящий! Как в Риме, под которым тысячные толпы, и пальмы, и море свечей, и носилки.
Кому же пришла идея заключить пространство в этот жалкий погребец, в эту нищую- темницу,  чтобы ему  там воздать достойные псалмопевца почести?”

Լուսանկարը` Մեդիամաքս


Կարմրավորի բակում է թաղված բանաստեղծ Գեւորգ Էմինը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ո՞րտեղ գիշերել Աշտարակում

Քաղաքի կենտրոնում, ակադեմիկոս Սիսակյանի փողոցում կգտնեք «Աշտարակ» հյուրանոցը: Մտնելով ներս, տպավորություն է ստեղծվում, որ այստեղ Խորհրդային տարիներից ի վեր ոչինչ չի փոխվել: Չի երեւում եւ ոչ մի աշխատակից, որը կարող է պատասխանել մեր հարցերին: Բավականին երկար ժամանակ շրջելուց հետո մի կնոջ հանդիպեցինք, որը պատմեց, որ հյուրանոցում գործում է միայն երրորդ հարկը, իսկ առաջին երկուսը վարձակալությամբ տրվում են տարբեր հիմնարկություններին:
Հյուրանոցում գիշերելու ցանկության դեպքում պետք է նախօրոք պայմանավորվել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Pascal & Diodato

Աշտարակը ժամանցային վայրերով լի քաղաք չէ: Այստեղ կան մի քանի սրճարաններ եւ բիստրոներ, մասնավորապես՝ քաղաքի ձախ ափում: Բնակիչները խոստովանում են, որ երիտասարդների համար այստեղ հետաքրքրություններ գրեթե չկան: Սրճարաններից առանձնանում է միայն Pascal & Diodato-ն: Այն գտնվում է Կարմրավոր եկեղեցու հարեւանությամբ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Սրճարանը ստացել է իր անվանումը երկու հայի պատվին. Եվրոպայի առաջին սրճարանը Լոնդոնում բացել է ծագումով հայ Հարություն Պասկալը՝ 1652-ին: Իսկ 1685թ-ին ավստրիաբնակ Հովհաննես Աստվածատուրը (Դիոդատոն) հիմնել է առաջին սրճարանը Վիեննայում: 

Աշտարակի սրճարանն էլ 2010-ին բացել են Ֆրանսիայից եւ Ավստրիայից եկած լիբանանահայեր Պիեր եւ Տիրան Բաղդադյանները: Ավելի վաղ՝ 2007-ին, եղբայրները Աշտարակում հիմնել են շատերի կողմից արդեն սիրված Gourmet dourme շոկոլադի արտադրությունը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Pascal and Diodato սիրում են նաեւ հարեւան քաղաքներից գալ եւ նույնիսկ հարսանյաց խնջույքներ են կազմակերպում այստեղ: Հոկտեմբերին սրճարանում տեղի է ունենում ամենամյա «Պոպոքի տոնը՝ Պոպոքի տանը» միջոցառումը:

«Այրուձի»

Աշտարակում մի վայր կա, որը մեկ անգամ այցելելուց հետո սկսում ես անընդհատ մտածել այնտեղ վերադառնալու մասին: Դա «Այրուձի» հեծյալ ակումբն է, որն արդեն երկար տարիներ մարդկանց հնարավորություն է տալիս «շփվել» ձիերի հետ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Այստեղ կարող եք մասնակցել ձիերի կերակրելուն, զբոսանքին, ձեզ կսովորեցնեն առաջին անգամ ձի նստել եւ տիրապետել ամենակարեւոր հմտություններին: Ավելի քան 20 տարի Ձիարշավարանի տարածքում նաեւ մանկական ամառային ճամբար է գործում: Առողջական խնդիրներ ունեցող բալիկներին եւս բերում են այստեղ՝ հիփոթերապիայի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Քաղաք, որտեղ միշտ սպասում են հյուրերի



ՎՏԲ-Հայաստան բանկի Աշտարակի մասնաճյուղի կառավարիչ Հրաչյա Մովսիսյանը ծնվել եւ մեծացել է Աշտարակում: Ասում է, որ որտեղ էլ լինի, տասը օրից սկսում է կարոտել Աշտարակի մայր առուի խշխշոցը, ցայտաղբյուրները, շրջապատող լեռները:



Մասնաճյուղի գործառնական բաժնի պետ Սաթիկ Սարգսյանը հարազատ քաղաքն ամենից շատ աշնանն է սիրում, երբ պայծառ արեւի շողերի տակ կարելի է զով եղանակ վայելել: «Ամեն առավոտ դուրս եմ գալիս պատշգամբ, նայում եմ Արագածին, Սուրբ Սարգիս եկեղեցուն եւ միանգամից աշխուժանում եմ», - ասում է նա:



ՎՏԲ-Հայաստան բանկի Աշտարակի մասնաճյուղի ֆինանսական խորհրդատու Ալինա Փարվանյանն էլ քաղաքի մտերմիկ ու բարի մթնոլորտն է սիրում եւ Աշտարակի ձորը, որը գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին:



Իսկ մասնաճյուղի սրահի ադմինիստրատոր Աննա Զուրաբյանը շեշտում է, որ Աշտարակը մի քաղաք է, որտեղ միշտ հյուրերի են սպասում: Այնպես որ, եթե Աշտարակում դեռ չեք եղել, իմացեք, որ ձեզ այնտեղ սպասում են:

Աննա Բուբուշյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարդացեք նաեւ.

Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Աբովյան

Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Էջմիածին

Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Չարենցավան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին