Հովհաննես Ավետիսյան. Իմ կինն իմ ընկերն է - Mediamax.am

2820 դիտում

Հովհաննես Ավետիսյան. Իմ կինն իմ ընկերն է



Իմ կինն իմ իսկական ընկերն է: Արդեն տասներեք  տարի կողք կողքի, ձեռք ձեռքի տված անցնում ենք կյանքի ճանապարհով՝մեզ հետ տանելով  մեր  զավակներին:

Հետաքրքիր է եղել մեր հանդիպումը: Ծնվել ու մեծացել ենք նույն գյուղի  նույն փողոցում, բայց մեր տարիքային տարբերությունն է եղել պատճառը, որ չենք ճանաչել իրար փոքր տարիքում, հիմա, երբ վերլուծում ենք, հասկանում ենք, թե ինչու  գրեթե չենք հանդիպել: Երբ ես 10-րդ դասարանն ավարտել եմ, նա եղել է 1-ին դասարան, դե ես էլ  ,,ոսկե երիտասարդության,, ներկայացուցիչս ինչպես կարող էի նկատել այդ պստիկին / երևի հասկացաք՝ տասը տարվա տարբերություն կա մեր մեջ/: Երբեմն կատակով  մեկ-մեկ ասում եմ, թե ինքն է իմ ,,Վերջին զանգի,, ծաղիկը տվել… և այսպես, ես ավարտելուց հետո մեկնել եմ Երևան սովորելու… ու մինչև ինսիտուտ, բանակ ու նորից գյուղ …նա է մեկնում Երևան սովորելու: Բայց դե ասում են ճագատագրից չես փախչի… Ու ճակատագրի բերումով էլ երբեք չհատված մեր ուղիները մի օր հատվեցին մեր  հարազատ դպրոցում, որտեղ երկուսս էլ վերադարձել էինք որպես ուսուցիչներ: Եվ այդ օրվանից մենք գործընկերներ էինք, որոշ ժամանակ  հետո մենք  արդեն ընկերներ ենք ու մինչև էսօր ու Աստված գիտե մինչև երբ: Բայց դե կյանքը հարթ ճանապարհ չէ, հատկապես հայի կյանքը և բախտավորություն է, որ կողքիդ կա մեկը, որը քեզ կհասկանա, կօգնի անցնել ճանապարհը:

Երբ բախտի բերմամբ, թե պատահմամբ ես գնացի արտերկիր բախտ որոնելու , ուզում էի ընտանիքիս  էլ հետս տանել, բայց դե կինը հեռուն է տեսնում, օտար ափերը նրան չգայթակղեցին, չթողեց երեխաներիս դպրոցից հանեմ, օտար ափերը ձգեմ և հանձնն առավ դիմակայել մենակ, մինչև  ես հագուրդ կտամ արկածախնդրությանս ու կհասկանամ, որ օտար ափերում մանանա չկա երկնքից թափվող և ի շնորհիվ կնոջս ես վերադարձա Հայաստան, իմ գյուղ, իմ տուն, որը շեն էր  մնացել կնոջս շնորհիվ:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին