Արսեն Ղազարյան. Ինչու՞ եմ երկրպագում Դոնեցկի Շախտյորին - Mediamax.am

1638 դիտում

Արսեն Ղազարյան. Ինչու՞ եմ երկրպագում Դոնեցկի Շախտյորին


Արսեն Ղազարյան
Արսեն Ղազարյան

Հաշվի առնելով շարադրությունների քանակը և ընդհանուր իմաստային նմանությունը  որոշեցի շարադրության փոխարեն ուղարկել Շախտյորին նվիրված ակրոստիկոսը
                         
Դոնեցկի Շախտյոր

Դոնբաս արենան նորից ցնծում է,
Ոչ ոքին նրան չի բավարարում,
Նույնիսկ գրանդ թիմի հետ խաղում
Երկրպագուները գոլ են պահանջում :
Ցնծում է , թնդում Դոնբաս արենան,
Կռվի են ելել տասնմեկ մարտիկներ,
Իրենց աջակցող անթիվ ֆանատներ
Շախտյոր ,  Շախտյոր են միմիայն գոչում:
Ահա ստացվում է լավ հակագրոհ
Խաբս տվեց Հենոն երկու պաշտպանի ,
Տեսեք գնդակը մխրճեց ցանցում,
Յուվեն պարտվում է 2-1 հաշվով,
Ոռնում է , ցնծում Դոնբաս արենան,
Րոպեներ հետո սուլիչը հնչեց :




Մեր ընտրանին