Նարեկ Նազարյան. Ինչո՞ւ եմ երկրպագում Դոնեցկի Շախտյորին - Mediamax.am

1415 դիտում

Նարեկ Նազարյան. Ինչո՞ւ եմ երկրպագում Դոնեցկի Շախտյորին


Նարեկ Նազարյան
Նարեկ Նազարյան

Ինչո՞ւ եմ երկրպագում Դոնեցկի Շախտյորին...

Դժվար է այս հարցին տալ կոնկրետ և հստակ պատասխան, քանի որ կան բազում պատճառներ...

Երկրպագում եմ, որովհետև թիմը խաղում է այնպիսի ֆուտբոլ, որն ինձ դուր է գալիս` հարձակվողական, դինամիկ, արագ, տեխնիկապես հագեցած, գրագետ:

Երկրպագում եմ, որովհետև թիմն ունի հարուստ և պատվավոր անցյալ, որով կարելի է հպարտանալ և որը պարտավորեցնում է միշտ ձգտել հաղթանակների ու էլ ավելի ավելացնել տիտղոսների ու գավաթների քանակը:

Երկրպագում եմ. որովհետև թիմում կան բարձրակարգ կատարողներ, որոնց խաղին հետևելը հաճույք է պատճառում, որոնք միշտ զարմացնում ու հիացնում են իրենց տեխնիկայով, կախարդական հնարքներով, որոնք կարող են խաղը վերցնել իրենց վրա և ցանկացած պահի վճռել խաղի ելքը:

Երկրպագում եմ, որովհետև թիմի ղեկին է գտնվում իսկապես բարձրակարգ մարզիչ, որը ունի տարիների փորձ, հստակ ձեռագիր և կարողանում է թիմին փոխանցել իր բոլոր գաղափարները, ոգևորել անհրաժեշտ պահին:

Երկրպագում եմ, որովհետև թիմն ունի ֆուտբոլին սիրահարված, ամբիցիոզ և մի քիչ էլ էքսցենտրիկ նախագահ, ով թվում է հանուն Շախտյորի պատրաստ է ամեն ինչի:

ԵՎ վերջապես...

Երկրպագում եմ, որովհետև Շախտյորի կազմում է խաղում մեր ազգի հպարտությունը, հայկական ֆուտբոլի գլխավոր հույսն ու ապագան, մեր Հենոն... Մինչև Հենրիխի դոնեցկյան ակումբ տեղափոխվելն էլ ես  համակրում էի Շախտյորին, հետևում էի ակումբի ելույթներին: Սակայն Հենրիխի թիմին միանալուց հետո այդ համակրանքը դարձավ սեր, Շախտյորի յուրաքանչյուր հաղթանակն ինձ համար դարձավ ուրախություն, իսկ  պարտությունը` տխրություն:

Այո, պատճառները շատ են, բայց եթե ինձ հարցնեն ինչում եմ երկրպագում Դոնեցկի Շախտյորին, ես ուղղակի կպատասխանեմ` սրտիս թելադրանքով...




Մեր ընտրանին