՞ՇԱԽՏՅՈՐ՞ Դոնեցք ավելի քան 75 տարի գոյություն ունեցող ֆուտբոլային հզոր ակումբ է: Մեր ժամանակներում կարծում եմ այդ ակումբը բաղկացած է 3 հիմնական տարրերից՝
- այն ընդհամենը 3 տարեկան է բայց նրա մասին խոսում է ամբողջ Եվրոպան, նա տեսել է հաղթանակներ եւ պարտություններ եւ նրա անունն է Դոնբաս Արենա,
- նա հաղթել է Եվրոպայի 3 տարբեր ակումբային առաջնություններում, նա քրտնաջան աշխատանքով ապացուցել է նրա մեծագույն լինելը, նա Դոնեցքի պատվավոր քաղաքացի է և նրա անունն է Միստեր Միրչա Լուչեսկուն:
Եվ վերջապես երրորդ պատճառը՝….
- Նա չի սիրում պարտվել, նա նվիրվում է խաղին ամբողջությամբ, նա համառ է, նա աստղ է , նա ռմբարկու է նա՝ Հենրիխ Մխիթաթյան է:
Իմ մանկական հուշերում 1988 թվական է Մոսկվայի արհեստական հոտածաշկով Օլիմպիյսկի մարզադաշտն է Սպարտակ-Շախտյոր (2-2) հանդիպումն է և ես 9 տարեկան երեխա վանկարկում եմ “Սպարտա´կ Չեմպիոն”, hենց մեր Հենոն ստիպեց ինձ եւ շատերին երկրպագել Շախտյորին եւ միգուցե դեկտեմբերի 5-ին ես կվանկարկեմ «Շախտյո´ր Չեմպիոն»: