«Ստեղծարար Միտք»՝ լեզվաբան-մանկավարժների համար - Mediamax.am

exclusive
5444 դիտում

«Ստեղծարար Միտք»՝ լեզվաբան-մանկավարժների համար


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ավետ Վարդանյանը
Ավետ Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմինե Իսպիրյանը (մեջտեղում)
Արմինե Իսպիրյանը (մեջտեղում)

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Սուսաննա Դավթյանը
Սուսաննա Դավթյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիանա Թորոսյանը
Լիանա Թորոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ստեղծարար Միտք»-ը (Creative Spark) Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող ծրագիր է, որի նպատակը ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացումն է։ 

 

 

Հայաստանում դրամաշնորհ ստացած կազմակերպություններն են՝

 

- Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST)

- ՀԱՊՀ՝ Ազգային ճարտարագիտական լաբորատորիաները

- Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ)

- Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը (ԵՊԼՀ)

- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան

- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը

- Սիմոնյան կրթական հիմնադրամը (Թումո)

 

Մեդիամաքսը Բրիտանական խորհրդի հետ համատեղ ներկայացնում է «Ստեղծարար Միտք» ծրագրի իրականացման ընթացքը։ 

 

Առաջին պատմությունը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից է։

 

Ի՞նչ է պետք բիզնես սկսելու համար

 

Այս հարցն արդեն մի քանի շաբաթ հնչում է մանկավարժականի լսարաններից մեկում։ Ոչ թե պատասխանը չեն գտնում, այլ կրկնում են, որ չմոռանան։ Օտար լեզուներ ու մանկավարժություն սովորող ուսանողների ականջների ու աչքերի համար այս ու նմանատիպ՝ բիզնես հարցադրումներն անսովոր էին միայն առաջին օրը։ Հետո դարձան ոչ միայն սպասված, այլեւ պահանջված։ Այն քննարկում են շաբաթը 3 օր՝ 15 ուսանողից բաղկացած խմբերով։

 

Արմինե Իսպիրյանը (մեջտեղում) Արմինե Իսպիրյանը (մեջտեղում)

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Երբ առաջին անգամ լսեցի նման դասընթացի մասին, որոշեցի մասնակցել, չնայած միեւնույն ժամանակ ինքս ինձ հարց էի տալիս, թե ինձ ինչ կտա այս այն, եթե ես օտար լեզուներ եմ սովորում ու պատրաստվում եմ ուսուցիչ դառնալ»,-պատմում է համալսարանի ուսանողուհի Արմինե Իսպիրյանը։

 

Օտար լեզուներ ուսումնասիրող ու Միշել Օբամայով հիացող Արմինեն ասում է, որ հենց դասընթացի առաջին օրն է ինքն իր համար պարզել, որ այն ամենը, ինչ կսովորի այս դասերի ընթացքում, կիրառելու է կյանքում։

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Այստեղ, օրինակ, սովորեցնում են մի բան, որ առաջին հայացքից կարող է թվալ, թե միայն գործարարությամբ զբաղվողներին կարող է հետաքրքրել։ Բայց իրականում այն վերաբերում է ցանկացած մարդու։ Օրինակ, այստեղ ես սովորել եմ թիմային աշխատանք, հասկացել եմ, որ չափազանց կարեւոր է թիմի հետ գաղափարով կիսվելն ու նրանց վստահելը»։

 

Սովորում ենք վստահել, նույնիսկ եթե դեռ բիզնես չունենք

 

Օրվա դասին ներկա է 15 ուսանող։ Եկել են սեփական ցանկությամբ։ Մասնակցությունը բաց է  բոլոր նրանց  համար, ովքեր հետաքրքրվում են ձեռներեցությամբ։ Դասընթացավարները երեք դասախոսներ են, երեքն էլ օտար լեզուների մասնագետներ, դասն անգլերենով է։

 

Ձեռներեցության գիտելիքները մատուցելուց առաջ իրենք եւս դասընթացների են մասնակցել՝ սովորել են առարկան սովորեցնելու նրբությունները։ Դասընթացը վարելու համար վերապատրաստվել են երեք շաբաթ՝ հունվարի 8-ից 13-ը, եւ այն, ինչ սովորել են այդ հինգ օրում, ծայրից ծայր նորություն է եղել։

 

Լիանա Թորոսյանը Լիանա Թորոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Անկեղծ ասած, շատ արտասովոր ծրագիր է։ Երբ պարզ դարձավ, որ մասնակցում ենք, առաջին միտքը, որ եկավ հետեւյալն էր․«Բայց մենք անգլերենի ուսուցիչներ ենք, ձեռնարկատիրությունը հեռու է մեր բնագավառից»։ Իսկ հիմա զգում ենք, թե ինչ լավ է, որ մասնակցում ենք ու այդքան նոր բան ենք սովորել»,-ասում է մանկավարժական համալսարանի ռոմանագերմանական լեզուների ամբիոնի դասախոս Լիանա Թորոսյանը։

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Սկզբում թվում էր, որ ձեռներեցությունը եւ լեզվական բուհը, որտեղ ուսանողը ուսումնասիրում է լեզու, իրար հետ ոչ մի առնչություն չի կարող ունենալ։ Բայց ընթացքում պարզ դարձավ, որ գաղափարը ոչ թե ձեռներեցության հետ կապված խորը գիտելիքներ փոխանցելն է ուսանողներին, այլ նրանց օգնելը, որպեսզի ձեւավորեն անհրաժեշտ հմտություններ։ Մեր լեզուներ ուսումնասիրող ուսանողների մեջ կան պայծառ մտքեր, որոնք կարող են շատ մոտ ապագայում եղանակ ստեղծել նաեւ այդ ոլորտում»,- բացատրում է դասախոս-դասընթացավար Սուսաննա Դավթյանը ու հավելում, որ գաղափարն իսկապես աշխատող է։

 

Սուսաննա Դավթյանը Սուսաննա Դավթյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Այսօրվա ուսանողին պետք են այս գիտելիքները

 

Դասընթացավարներից Նուշիկ Հայրապետյանը պատմում է, որ սա նման է հաջողված փորձի, երբ սկսելուց առաջ ուղղակի չգիտես, ի՞նչ է ստացվելու այդ ամենի արդյունքում, բայց ի վերջո, լավ բան է ստացվում։

 

«Ու ստացվեց այն, որ դասընթացին մասնակցող երեխաները գիտեն, օրինակ, թե ինչպես գնան աշխատանքային հարցազրույցի կամ ինչպես կյանքի կոչեն իրենց գաղափարը: Սա այսօրվա ուսանողին անհրաժեշտ ամենակարեւոր գիտելիքներից է»,- պատմում է Նուշիկ Հայրապետյանը։

 

Զրույցին հետեւում է ուսանողներից Ավետ Վարդանյանը։ Օտար լեզուներ ուսումնասիրող 19-ամյա ուսանողը մտածում է սեփական բիզնեսն ունենալու մասին։ Փակագծեր չի բացում, բայց ասում է, որ այն լինելու է դիզայնի ու գովազդի համադրությամբ նախագիծ։

 

Ավետ Վարդանյանը Ավետ Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Այս դասերի շնորհիվ եմ սկսել եմ շատ լայն մտածել։ Դարձել եմ ավելի ստեղծագործ, ու սկսել եմ հետաքրքվել ձեռներեցությամբ, մի բան, որ նախկինում երբեք չեմ արել։ Սկսել եմ Lego-ի պես հավաքել իմ գաղափարները, ու վստահ եմ, որ վերջում շատ լավ բան եմ ստանալու»,-ոգեւորված պատմում է Ավետը։

 

Ավետի միտքը շարունակում է մեկ այլ ուսանող՝ Իսկուհին, ասելով, որ ամենակարեւորն ինչ ինքն ու խմբի մյուս անդամները սովորում են այս օրերին՝ թիմային աշխատանքի հմտությունն է. 

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Թիմային աշխատանքի հմտության գիտելիքները մեզ համար թիրախային էր։  Ու նաեւ այստեղ մենք սովորել ենք խոսել մեր ստարտափ գաղափարների մասին, վստահել, եթե իսկապես ուզում ենք հաջողության հասնել»,- ասում է անգլերենի եւ գրականության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողուհի Իսկուհի Հովնանյանը։

 

«Ստեղծարար Միտքը» (Creative Spark) հնգամյա նախաձեռնություն է, որը նպատակ ունի նպաստել ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացմանը՝ աջակցելով այս ոլորտում Միացյալ Թագավորության եւ ծրագրի մասնակից յոթ երկրների, ներառյալ Հայաստանի ուսումնական հաստատությունների միջեւ միջազգային համագործակցության ձեւավորմանը: Ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի կողմից Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Ադրբեջանում, Հայաստանում,  Վրաստանում եւ Ուկրաինայում: 


Առաջին տարում ծրագրի հաջողությունից հետո Բրիտանական խորհուրդն ազդարարել է 12 միջազգային նոր գործընկերություն ֆինանսավորելու հնարավորության մասին: Յուրաքանչյուր գործընկերության կտրամադրվի մինչեւ 40 000 բրիտանական ֆունտ գումարի չափով դրամաշնորհ:   



Ֆինանսավորման հայտերն ընդունվում են 2019 թ. ապրիլի 1-ից մինչեւ մայիսի 12-ը:



Դիմել կարելի է այս հղումով:

 

Լուսին Մկրտչյան



Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

 

«Ստեղծարար Միտք» նախագծին նվիրված հրապարակումների շարքն իրականացվում է Բրիտանական խորհրդի աջակցությամբ:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին