«Ստեղծարար Միտքը» կաջակցի արվեստի առեւտրայնացմանը - Mediamax.am

2025 դիտում

«Ստեղծարար Միտքը» կաջակցի արվեստի առեւտրայնացմանը


Լիլիթ Մակունցը եւ Արայիկ Հարությունյանը
Լիլիթ Մակունցը եւ Արայիկ Հարությունյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի համար նոր, բրիտանական «Ստեղծարար Միտք» (Creative Spark) ծրագրի նպատակը ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացումն է:

Այսօր կրթության եւ գիտության, մշակույթի նախարարություններն ու Բրիտանական խորհուրդը վավերացրել են 5-ամյա ծրագրի համագործակցության հուշագիրը:

 

«Ստեղծարար Միտք»-ը 10 հազար ուսանողի՝ մշակույթի ու ստեղծարար ձեռներեցների հետ միասին հնարավորություն կտա ձեռք բերելու բիզնես գաղափարներ մշակելու եւ իրականացնելու հմտություններ:

 

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նկատել է՝ ծրագրի բազմաթիվ բաժիններ նվիրված են մշակույթի եւ արվեստի ոլորտներին:

 

«Մենք մեր կողմից կներդնեք ամեն ջանք, որ նպաստենք այս նախաձեռնության հաջողությանը»,- ասել է նախարարը:

 

Բրիտանական խորհուրդը մեկ ծրագրին պատրաստ է տրամադրել 50 000 ֆունտ (մոտ $‌64 000):

 

«Այս նախաձեռնությունը ԿԳՆ-ի համար շատ կարեւոր է, որովհետեւ մենք արվեստի ոլորտում մեծ հաջողություններ ունենք, բայց չունենք դրա առեւտրայնացման եւ պայմանական վաճառքի մասնագետներ»,- ասել է կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

 

Բրիտանական խորհրդի մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանն էլ նշել է, որ ծրագրի շնորհիվ հնարավորություն կա միահյուսելու կրթության եւ մշակույթի ոլորտները.

 

«Ստեղծարար եւ կրթության ոլորտների զարգացումը Բրիտանական խորհրդի առաջնահերթ ուղղություններից են, եւ այս ծրագրի միջոցով մենք կարող ենք այդ երկու առաջնահերթությունները համատեղել»:

 

«Ստեղծարար Միտք»-ը, Հայաստանից բացի, արդեն իրականացվում է 6 երկրումˋ Վրաստանում, Ադրբեջանում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղըզստանում եւ Ուկրաինայում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին