Ավարտվել է «Հայաստանը ես եմ» մրցույթի աշխատանքների ընդունումը - Mediamax.am

3756 դիտում

Ավարտվել է «Հայաստանը ես եմ» մրցույթի աշխատանքների ընդունումը



Երեւան: Մեդիամաքս: Ավարտվել է ՀՀ Անկախության 20-ամյակի տոնակատարությունների պետական հանձնաժողովի եւ Մեդիամաքս-ի համատեղ կազմակերպված «Հայաստանը ես եմ» մրցույթի աշխատանքների ընդունումը:

Սեպտեմբերի 5-ից 20-ը ընկած ժամանակահատվածում 1990 եւ 1991թթ. ծնված երիտասարդները ներկայացրել են 77 էսսե եւ 12 լուսանկար/լուսանկարների շարք` «Հայաստանը ես եմ» թեմայով:

Մրցույթի հաղթողը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին կուղեկցի արտասահմանյան այցերից մեկի ժամանակ: Հաղթողի անունը Մեդիամաքս-ի կայքում կհրապարակվի սեպտեմբերի 26-ին:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին