Տաթեւիկ Ավանյան. «Հայաստանը ես եմ» - Mediamax.am

60838 դիտում

Տաթեւիկ Ավանյան. «Հայաստանը ես եմ»


Տաթեւիկ Ավանյան
Տաթեւիկ Ավանյան

Դու ազատ ու անկախ ես, իմ Հայաստան,
Ժամանակը քեզ կսարքի բուրաստան,
Դարավոր սուրբ երազանքդ կատարվեց`
Աշխարհով մեկ եռագույնդ ծածանվեց:

Դարերի պատմություն ունի հայ ժողովուրդը, հինավուրց ու ողբերգությունով լի անցյալ: Դաժան ճակատագիրը շատ հաճախ է ստիպել հային ցած դնել գութանի մաճը, մի կողմ թողնել շինարարի մուրճն ու սեպը, ձեռքն առնել երկաթե սուրն ու վահանը: Ստեղծող ու կառուցող իմ ժողովուրդը հարկադրված պատերազմել է անգութ ու դաժան թշնամու դեմ` հանուն ազատության ու անկախության, հանուն գոյատևման ու ապագայի: Արյունոտ իր ճանապարհին շատ հերոսներ է ծնել մեր ժողովուրդը` Վարդան, Դավիթ, Գևորգ Մարզպետունի, Դավիթ Բեկ, Անդրանիկ և այլոք, որոնք իրենց կյանքն ու երջանկությունը զոհել են հանուն  ազգի ու հայրենիքի փրկության:

Մեր հայրենիքը իր ողբերգական պատմության մեջ մնացել է որպես պատերազմների թատերաբեմ: Մոխրակույտերի վերածված գյուղեր ու քաղաքներ, շենքեր ու ավաններ, անօրենից գանահարված երիտասրդներ ու տղամարդիկ:
Ահա անցյալի իմ հայրենիքի տխուր պատկերը:

Օտարի սուրը բոլորովին չընկճեց իմ ժողովրդի աննկուն հոգին, և որպես փյունիկ կանգուն մնաց մեր չքնաղ Հայաստանը` իր հոգևոր մշակույթով: Այս ամենի խոսուն վկաները այսօրվա մեր պատմության քարե մատյաններն են: Արարող, ստեղծող, կառուցող  հայ ժողովուրդը իր կառուցողական մեծ հմտությամբ երկիրը դարձրեց  <<բաց երկնքի տակ սփռված մեծ թանգարան>>:

Այո, հայ ժողովուրդը կենդանի պահեց իր ոգին և իր պայքարող ոգով դարձավ ազատ ու անկախ Հայաստանի լիիրավ տերը:

1991թ. Հայաստանը հոչակվեց որպես ազատ ու ինքնուրույն մի երկիր: Իմ հայրենիքը այժմ աշխարհի մեծ տերությունների կողքին իր ձայնն ու կշիռն ունի: Դա, իհարկե, հեշտությամբ ձեռք չբերվեց, իսկ ձեռք բերողը համարձակ ու որոնող, մաքառող ու հայրենասեր մարդն է, որը կարող է սիրել ու կարոտել, ուրախանալ և հուզվել, ապրել այնպես, որ իմանան, թե ինչ է ուզում և ինչ չի ուզում, ինչ է հաստատում և ինչ է ժխտոմ, ինչ է երազում և ինչի համար զղջում, ինչի է ուզում մեռնել և հանուն ինչի ապրել: Այսինքն այնպես ապրել, որ
   
<<Սուրբ հողդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը
Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը>>:


Պ. Սևակ
   
Ցավոք իմ հայրենիքը շատ դժվարությունների միջով է անցել, բաըց ես վստահ եմ, ապագան պայծառ և լուսավոր դռներ կբացի իմ հայ բազմաչարչար ժողովրդի առջև, քանզի <<զարկված ու զրկված>> իմ հայրենիքը պիտի դառնա <<հույսի ու լույսի հայրենիք>>: Եվ այն ազգը, որն ունի գիր ու գրականություն և  հոգևոր մշակույթ, որը մահի դեմ կարող է դուրս գալ <<Առավոտ լուսո>> երգելով, որը կարող է մեռնելու գնալ <<Քոչարի>> պարելով` այդ ազգը երբեք չի մեռնի:

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը` վառ հագած,
Հազար-հազար լուսապայծառ ոգիներով ճառագած
Ու երկնահաս քո բարձունքին`
Արարատի սուրբ լանջի,
Կենսաժպիտ իր շողերը պիտի ժպտան առաջին:
Իմ նոր հայրենիք, հզոր հայրենի
ք:

Հովհ. Թումանյան

Հնուց ի վեր հայ ճողովուրդը կերտել է իր պատմությունը, այն լի է դաժան փորձություններով, վերելքներով և անկումներով, փառավոր հաղթանակներով, ողբերգական դեպքերով, հույսով ու հավատով: Մեր պատմական էջերը շատ են` միլիոնավոր, նրանք բոլորն ունեն իրենց գույներն ու երանգները, և եթե մենք բացենք 405թ. Էջը, ապա ոսկեզօծ էջի փայլերը կշողշողան մեր դեմքին: Դարերի խորքից այդ էջը հպարտորեն մեզ է նայում երեսունվեց տառերի նուրբ գծերով: Այստեղ է նաև առաջին նախադասությունը <<Ճանաչել զիմաստություն և զխրատ իմանալ, զբանս հանճարոյ>>:  Այստեղ է մեր ազգի հնությունը, պատմությունը, ամրությունն ու ոգին:
   
Իմ ժողովրդի թախծապատ ոգուն միշտ էլ նեցուկ են եղել գալիքի նկատմամբ ունեցած անկոտրում հավատն ու հայրենաշունչ երգերը: Եվ այսօր վերջապես իրագործվել է մեր ժողովրդի դարերով փայփայած երազանքը: Այո, մենք արդեն ունենք ազատ, անկախ Հայաստանի Հանրապետություն: Ի հեճուկս մեր թշնամյաց և ի ուրախություն մեր բարեկամների` մենք կանք: Մեր հանրապետությունն արդեն 20 տարեկան է դառնում, սակայն նման այն մարդուն, որը երկար տարիներ շնչել  է բռնության գաղջ օդը և գլխապտույտ է զգում ազատության թթվածնի առատությունից:
   
Այսօր ես վստահ և հպարտորեն կարող եմ ասել, որ  անկախ, կայուն ու ազատ Հայաստանը ես  եմ:




Մեր ընտրանին