Հայաստանը պետք է ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող հիմնական դաշնակից դառնա - Mediamax.am

1672 դիտում

Հայաստանը պետք է ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող հիմնական դաշնակից դառնա


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Ներկայացնում ենք ԱՄՆ նախկին ծովային հետեւակային, Reflections of War Initiative (ROW) ՀԿ-ի հիմնադիր եւ տնօրեն Ջուլիան Մքբրայդի Now is the Time for the West to Transform Armenia into a Major Non-NATO Ally հոդվածի հայերեն թարգմանությունը:

Ջուլիան Մքբրայդ

Վերջին մի քանի տարիներին մեծ աշխարհաքաղաքական տեղաշարժեր տեղի ունեցան Հարավային Կովկասում, որտեղ Հայաստանը շրջվում է դեպի արեւմուտք, մինչդեռ Վրաստանը՝ ընկնում ռուսական քաղաքականության մեծ ազդեցության տակ:

Հայաստանը, որը 2020-ից ի վեր մի քանի ավերիչ պատերազմներ է մղել, անբարենպաստ դիրքում էր ավելի լավ զինված եւ միջազգային աջակցություն ունեցող Ադրբեջանի դեմ, բայց սա ընդամենը այսբերգի գագաթն էր:

Կուլիսների հետեւում Ռուսաստանը կարեւոր դեր խաղաց՝ կիրառելով հիբրիդային պատերազմի մարտավարություն, որը հանգեցրեց Հայաստանի վտանգավոր իրավիճակին եւ ստիպեց Երեւանին հուսալի գործընկերներ փնտրել: Նման աշխարհաքաղաքական տեղաշարժի պատճառով ժամանակն է, որ Արեւմուտքը ուղղի անցյալի սխալները եւ արժեքավոր երկրին ինտեգրի որպես ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող ապագա դաշնակից:

Ղարաբաղյան երկրորդ պատերազմը եւ ռուս-հայկական պառակտումը

Հայաստանում մի քանի ռուսամետ կառավարություններ թույլ տվեցին տասնամյակներ շարունակ անձինշխան Վլադիմիր Պուտինին եւ Կրեմլին հենարան ունենալ Հարավային Կովկասում, սակայն Հայաստանի թավշյա հեղափոխությունը խոչընդոտեց դրան: Սարգսյանի ռուսամետ կառավարության հեռացումը եւ Արեւմուտքի հանդեպ ավելի բաց իշխանությունը հարված էր, որը Կրեմլը չներեց, ինչպես Ուկրաինայի «մայդանը»:

Ադրբեջանը 2020 թվականին հրահրեց Ղարաբաղյան Երկրորդ պատերազմը եւ այս անգամ շատ ավելի պատրաստված էր, քան Հայաստանը, որը լճացել էր իր ռազմական եւ միջազգային դիրքերում։ Թուրքական եւ իսրայելական անօդաչու սարքերով զինված եւ թուրք ռազմական խորհրդականներով համալրված՝ Ադրբեջանը կարողացավ 44 օրվա մեջ կապիտուլյացիայի ենթարկել Հայաստանը եւ գրավել Ղարաբաղի տարածքի մեծ մասը:

Ռուսաստանն աջակցեց կապիտուլյացիային, իսկ Պուտինը, օգտագործելով նոր փափուկ ուժը, որը նման էր Սիրիայում գործողություններին, խաղաղապահներ ուղարկեց: Հայաստանը նվաստացվեց, բայց այլ ելք չուներ, քան ընդունել Ռուսաստանի պաշտպանությունը, քանի որ առանց աշխարհաքաղաքական աջակցության, ինչպիսին ուներ Ադրբեջանը, երկիրը կշարունակեր լճանալ:
Վերլուծաբանները պնդում էին, որ 2020-ի պատերազմի իրական հաղթողը Ռուսաստանն էր, քանի որ Կրեմլին ֆիզիկական ներկայություն ապահովեց Ղարաբաղում: Մոսկվան նաեւ օգնեց թելադրել եռակողմ համաձայնագրի պայմանները, որով Երեւանը ստիպված էր Բաքվին զիջել նույնիսկ պատերազմում չգրավված շրջանները:

Աճող կապեր Արեւմուտքի հետ

2020 թվականի պատերազմի ֆոնին Հայաստանը եւս մեկ անգամ բախվեց Ադրբեջանի հետ ռազմական առճակատմանը, այս անգամ հենց Հայաստանի տարածքում: 2021-ի վերջին ադրբեջանական զինուժը ներխուժեց Հայաստանի մի քանի կետեր, եւ չնայած օգնություն հայցելուն, զինադադարը կայացավ միայն ԱՄՆ-ի միջնորդությամբ:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Հայաստանը Ռուսաստանի կողմից ստեղծված պաշտպանական դաշինքի մեջ է, որը կոչվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ), որով Կրեմլը մրցում է ՆԱՏՕ-ի հետ: Սակայն կազմակերպության ներսում համագործակցությունը շատ ցածր մակարդակի վրա է՝ տարբեր կլեպտոկրատների եւ ներքին հակամարտությունների պատճառով, ինչպիսիք են Տաջիկստան-Ղրղզստան բախումները:

ՀԱՊԿ-ն օգնության չեկավ Հայաստանին 2021 թվականին, իսկ պետությունների ղեկավարները նվազագույն դիվանագիտական ճնշում գործադրեցին Ադրբեջանի բռնապետության վրա՝ լարվածությունը մեղմելու համար։ Այդ պահից Հայաստանի իշխանությունը սկսեց հեռանալ ՀԱՊԿ-ից:

2022-ին Ռուսաստանը, որը Ուկրաինա ներխուժման ֆոնին ուղիներ էր փնտրում նահանջելու եւ պատժամիջոցներից խուսափելու համար, սկսեց ավելի ու ավելի մերձենալ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Ռուսաստանն առաջին հերթին օգտագործում է իր միակ իրական ուժը՝ գազի եւ նավթի էներգիան, երկու թյուրքական երկրների օգնությամբ խուսափելու պատժամիջոցներից, ինչի համար Թուրքիան վերջերս խիստ քննության ենթարկվեց:

Ադրբեջանի կողմից 2023 թվականի վերջին կայծակնային պատերազմի արդյունքում Ղարաբաղի մնացած հայերը տեղահանվեցին, եւ տարածաշրջանը էթնիկապես մաքրվեց հազարամյակների իր բնակչությունից: Ռուս խաղաղապահները անգործության էին մատնված ագրեսիայի ժամանակ, նույնիսկ երբ նրանց մի քանի զինվորականներ զոհվեցին ադրբեջանական գնդակոծությունից:

Հայաստանը չկարողացավ մրցել Ադրբեջանի հետ, որն ավելի բարենպաստ միջազգային հարթակ ունի եւ ռազմական աջակցություն էր ստանում Թուրքիայի եւ Իսրայելի կառավարությունների եւ լռելյայն՝ ՀԱՊԿ անդամ երկրներից՝ Ռուսաստանից եւ Բելառուսից:

Ինչպես կարող է աշխատել ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող կարգավիճակին ինտեգրվելը

Հայաստանը գտնվում է վտանգավոր իրավիճակում, քանի որ չի կարող լիովին խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, եթե անվտանգության երաշխիքներ չունենա մեծ տերությունից: Հայաստանը կարող է օգտագործել Հնդկաստանի, ԱՄԷ-ի եւ Վիետնամի մոդելը, որոնք լավ հարաբերություններ են պահպանվում բոլոր աշխարհաքաղաքական ոլորտների հետ, բայց միաժամանակ հզոր համակարգ են ստեղծում։

Այնպիսի փոքր երկրներին նման, ինչպիսիք են Հարավային Կորեան, Իսրայելը եւ Էստոնիան, Հայաստանն ունի աճող տեխնոլոգիական արդյունաբերություն՝ հոյակապ ՏՏ մասնագետներով ու գիտնականներով: Տեխնոլոգիական արդյունաբերության աճը ձեռնտու կլինի տարածաշրջանային եւ համաշխարհային տերությունների հետ սերտ կապերի համար, որոնք կարող են ներդրումներ կատարել երկրում:

Եթե Հայաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնի, այն կարող է անժամկետ քավարանում հայտնվել: Հունգարիան էլ երբեք չի քվեարկի հօգուտ անդամակցության կամ Երեւանին անորոշ վիճակում կպահի:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Փոխարենը Երեւանը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող հիմնական դաշնակից՝ զարգացնելով երկկողմ կապերը յուրաքանչյուր անդամ երկրի հետ՝ ինչպես անում են Ճապոնիան, Հարավային Կորեան, Թայվանը, Նոր Զելանդիան, Արգենտինան եւ ԱՄԷ-ն: Ներկայում Ֆրանսիան զարգացնում է ռազմական եւ երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ, ինչն Ադրբեջանը բացահայտորեն դատապարտում է եւ Նոր Կալեդոնիայում օգտագործում է հիբրիդային մեթոդներ:

Այնուամենայնիվ, Արեւմուտքին Հայաստանի ինտեգրման հիմնական մտահոգությունը կլինի սահմանների երկայնքով անվտանգությունը, հատկապես, երբ Ադրբեջանի հետ նոր պատերազմի սպառնալիքներ են ստեղծվել: Ֆրանսիան ու Հնդկաստանը ծանր սպառազինություն են ուղարկում Հայաստան, եւ թեեւ դա առաջընթաց է, այլ ջանքեր էլ պետք է գործադրվեն:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին