Ֆելիպե Բարբոսան կարդում է Գոհար Սարյանի վկայությունը - Mediamax.am

exclusive
23431 դիտում

Ֆելիպե Բարբոսան կարդում է Գոհար Սարյանի վկայությունը


Ֆելիպե Բարբոսան
Ֆելիպե Բարբոսան

Լուսանկարը` Bart Michiels


Մեդիամաքսը ներկայացնում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 100 վայրկյան նախագիծը: Այն հիմնված է Ցեղասպանության ականատեսների վկայությունների վրա` հրատարակված Հայաստանի Ազգային արխիվի կողմից:

Ֆելիպե Բարբոսան բրազիլացի ռեժիսոր է: 2007 թվականին նրա նկարահանած «Աղի համբույր» ֆիլմը 10-ից ավել միջազգային մրցանակ էր ստացել: Filmmaker ամսագիրը նրան ընդգրկել է «Անկախ կինոյի 25 նոր դեմքեր» ցանկում:

«100 վայրկյան» նախագծի համար Ֆելիպե Բարբոսան կարդացել է հատված Ցեղասպանությունը վերապրած Գոհար Սարյանի վկայությունից:



Հայաստանի Ազգային Արխիվ, փաստաթղթերի հավաքածու

Տրապիզոնի կոտորածը վերապրած Գոհար Սարյանի վկայությունը: (քաղվածք)

1916
Թիֆլիս

Շաբաթ օրը, հունիսի 13-ին, իշխանությունները հայտարարեցին, որ 5 օրից պետք է Միջագետք տեղափոխվենք:

Մենք չէինք կարող մեր ունեցվածքը մեզ հետ վերցնել կամ վաճառել: Ամենը պետք է հանձեինք իշխանություններին:

Ծեր, հիվանդ եւ հղի կանայք կարող էին մնալ, սակայն պետք է տարածքային բժշկից եւ ոստիկանության պետից հավաստագիր ներկայացնեին:

Փողոցներում հնարավոր չէր տեսնել թուրք կամ հույն ընտանիքների: Նրանք բոլորը տեղափոխվել էին գյուղերը, որպեսզի այդ աղետին ականատես չլինեն: 

Մենք` կանայք, հավաքվեցինք եւ երեխաների հետ գնացինք կառավարչի մոտ, ով կոպտորեն մեզ դուրս շպրտեց:

Դիմեցինք Գերմանիայի հյուպատոսի ամառային նստավայր, որը քաղաքից մեկ ժամվա հեռավորության վրա էր: Նա շատ վատ ընդունեց մեզ: Մենք սկսեցինք նրան աղերսել, սակայն հյուպատոսն անգթորեն վռնդեց մեզ:

Դիմեցինք Ավստրիայի հյուպատոսին, նա մեզ ընդունեց, ապրումակցեց ու ասաց. «Երանի կարողանայի օգնել ձեզ, բայց ես ոչինչ չեմ կարող անել»:

Պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Նկարահանումը՝ Լենա Գեւորգյան, Մարիամ Լորեցյան
Post Production` «Թումո» ընկերություն

Գոհար Սարյանի վկայության աղբյուրը՝ National Archives of Armenia, Armenian Genocide by Ottoman Turkey, 1915, Testimony of survivors, Collection of documents, Yerevan-2013:

Վկայության հայերեն թարգմանությունը՝ Անժելա Կժդրյան:

«100 վայրկյան» նախագծի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին