Պետրոս Մարկարիսը կարդում է Գրիգոր Տեր-Գրիգորյանի վկայությունը - Mediamax.am

exclusive
23401 դիտում

Պետրոս Մարկարիսը կարդում է Գրիգոր Տեր-Գրիգորյանի վկայությունը


Պետրոս Մարկարիսը
Պետրոս Մարկարիսը

Մեդիամաքսը ներկայացնում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 100 վայրկյան նախագիծը: Այն հիմնված է Ցեղասպանության ականատեսների վկայությունների վրա` հրատարակված Հայաստանի Ազգային արխիվի կողմից:

Պետրոս Մարկարիսը հայտնի հույն գրող եւ սցենարիստ է:

«100 վայրկյան» նախագծի համար Պետրոս Մարկարիսը կարդացել է հատված Ցեղասպանությունը վերապրած Գրիգոր Տեր-Գրիգորյանի վկայությունից:



Հայաստանի Ազգային Արխիվ, փաստաթղթերի հավաքածու

Մուշի եւ Սասունի կոտորածները վերապրած քահանա Գրիգոր Տեր-Գրիգորյանի վկայությունը

Հունվարի 25, 1917

Յոթամյա երեխան ետ ընկավ փախչողների քարավանից եւ միայնակ թափառելով` հասավ Մուշի մոտակայքում գտնվող մի ջրաղացի ու սկսեց ինքնուրույն ապրել այնտեղ: Նա չոր խոտ հավաքեց, ծածկեց հատակը դրանով, դրեց իր վրա եւ թաքնվեց:

Տղան սնվում էր ջրաղացի շուրջը մնացած եւ արդեն հողի հետ խառնված ալյուրով:

Երբ ալյուրը վերջացավ, նա գիշերը գնում էր քաղաք` ուտելիք որոնելու (տղան վախենում էր մարդկանցից եւ ցերեկը նրանցից թաքնվում էր): Երեխան այդպես ապրեց այնքան ժամանակ, մինչեւ կազակները գտան նրան ջրաղացի շրջակայքում ու տարան քաղաք:

Ճանապարհին կազակները տղայի վրա նկատեցին հավի փետուրներ եւ բացահայտեցին, որ նա քաղաքից հավ էր գողացել ու չկարողանալով կրակ վառել` հում-հում կերել էր այն:

Պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Նկարահանումը՝ Լենա Գեւորգյան, Մարիամ Լորեցյան
Post Production` «Թումո» ընկերություն

Գրիգոր Տեր-Գրիգորյանի վկայության աղբյուրը՝ National Archives of Armenia, Armenian Genocide by Ottoman Turkey, 1915, Testimony of survivors, Collection of documents, Yerevan-2013:

Վկայության հայերեն թարգմանությունը՝ Անժելա Կժդրյան

«100 վայրկյան» նախագծի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին