Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մեկնարկել է Մանկական երկաթուղու տարածքը տեսախցիկներով ապահովելու գործընթացը:
Երկաթուղու տարածքի տարբեր հատվածներում տեղադրվող տեսախցիկները կգործեն շուրջօրյա եւ յուրաքանչյուր ոք, օրվա ցանկացած ժամի, կարող է առցանց համաժամանակյա ռեժիմով հետեւել այգու անցուդարձին, հայտնել են քաղաքապետարանից:
Աշխատանքներ են տարվում նաեւ Մանկական երկաթուղու եւ դեպի այն տանող թունելի արտաքին լուսավորության ցանցի վերականգնման եւ տարածքը բարեկարգելու ուղղությամբ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: