«Հին Երեւան» նախագծի կառուցապատողը հայտնի կդառնա փետրվարի կեսին - Mediamax.am

Հոկտեմբեր 05, 2025
8830 դիտում

«Հին Երեւան» նախագծի կառուցապատողը հայտնի կդառնա փետրվարի կեսին


Լուսանկարը` Մեդիամաքս

Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը
Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը

Լուսանկարը` PanArmenian Photo

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: «Հին Երեւան» պատմաճարտարապետական նախագծի կառուցապատող ընկերությունը հայտնի կդառնա փետրվարի կեսին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը:

 

Նա ասել է, որ վերջերս ճարտարապետության ոլորտի ներկայացուցիչների հետ կրկին քննարկվել է այդ նախագիծը:

 

Անցած տարվա դեկտեմբերին Մեդիամաքս-ի հետ զրույցում «Հին Երեւան» նախագծի հեղինակ ճարտարապետ Լեւոն Վարդանյանն ասել էր, որ նախագծի պատվիրատուն ռուսաստանյան ընկերություն է:

 

«Հին Երեւան» նախագիծն ընդգրկում է շուրջ 100 հազ. ք/մ մակերեսով շինարարական տարածք Աբովյան փողոցից մինչեւ Կողբացի փողոց եւ Արամի փողոցից մինչեւ Բյուզանդի փողոցն ընդգրկող Գլխավոր պողոտայի հատվածում: Նախագծով նախատեսվում է վերականգնել 19-րդ դարի վերջի - 20-րդ դարի սկզբի Երեւանի մի մասը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին