«Հին Երեւան»-ի պատվիրատուն ռուսական ընկերություն է, իսկ շինարարության ժամկետները հստակեցված չեն - Mediamax.am

exclusive
11121 դիտում

«Հին Երեւան»-ի պատվիրատուն ռուսական ընկերություն է, իսկ շինարարության ժամկետները հստակեցված չեն

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հին Երեւան» պատմաճարտարապետական նախագծի իրականացման մասին խոսվում է մի քանի տարի: Մոտ երկու տարի առաջ, 2012թ. փետրվարին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հանդիպել էր ԱԺ պատգամավորների եւ հասարակական նախաձեռնության ներկայացուցիչների հետ՝ Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածում տեղադրվող ժամանակավոր շինությունների խնդիրը քննարկելու համար:

Այդ հանդիպման ժամանակ Նարեկ Սարգսյանը ներկայացրել էր «Հին Երեւան» ծրագիրը` ասելով, որ քննարկվող տարածքը «Հին Երեւան» ծրագրի անմիջական ազդեցության գոտում է եւ դրա սեփականության իրավունքը միայն Երեւան համայնքինն է: Այնուհետեւ հասարակությունը պայքար սկսեց Մաշտոցի պուրակի համար, որը պսակվեց հաջողությամբ ու տարածքում տեղադրված ժամանակավոր շինությունները ապամոնտաժվեցին: Սակայն տեւական ժամանակ է, ինչ «Հին Երեւան» ծրագրի մասին չի խոսվում: Մեդիամաքս-ի թղթակիցը հանդիպել է նախագծի հեղինակ, ճարտարապետ Լեւոն Վարդանյանին:

Նա տեղեկացրել է, որ «Հին Երեւան» պատմաճարտարապետական նախագծի պատվիրատուն ռուսական ընկերություն է: Ընկերության անունը լիազորված է հրապարակել Երեւանի քաղաքապետարանը: Լեւոն Վարդանյանն ասել է, որ պատվիրատուի հետ պայմանագիր կնքելուց եւ տարածքը գնելուց հետո հնարավոր կլինի խոսել նախագծի մեկնարկի ժամկետների մասին:  

Նախագիծն, ընդհանուր առմամբ, կընդգրկի շուրջ 100 հազար քմ մակերես շինարարական տարածք: Աբովյան փողոցից մինչեւ Կողբացի փողոց եւ Արամի փողոցից մինչեւ Բյուզանդի փողոցն ընդգրկող Գլխավոր պողոտայի հատվածում, ըստ հեղինակի, նախատեսվում է վերականգնել 19-րդ դարի վերջի-20-րդ դարի սկզբի Երեւանի մի կտոր: Անդրադառնալով տարածքում եղած հուշարձան-շենքերին` Լեւոն Վարդանյանը նշել է, որ քաղաքաշինական կտորը հավաքվելու է հենց դրանց միջոցով` ստեղծելով Հին Երեւանին բնորոշ միջավայր:

«Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ քաղաքներ ռմբակոծվեցին, սակայն լուսանկարների միջոցով հնարավոր եղավ դրանք վերականգնել` կառուցելով նույնատիպ քաղաքներ: Մեր խնդիրը Հին Երեւանի միջավայրը վերակառուցելն ու սերունդներին հանձնելն է», - ասել է Լեւոն Վարդանյանը:

Նա նշել է, որ «Հին Երեւան»-ում ժամանակակից շունչ է ունենալու: Նայելով կառույցներին, մարդիկ է պետք է հասկանան, որ դրանք 21-րդ դարում են ստեղծվել, ասել է հեղինակը:

Հինգ հարկանի շենքերի երկու հարկերը ստորգետնյա կլինեն, որտեղ կտեղակայվեն նկուղներն ու ավտոկայանատեղիները: Շենքերը արտաքինից պատված կլինեն սեւ տուֆով: 

«Դրսից կերեւա Հին Երեւանին բնորոշ ճարտարապետությունը, իսկ բակային հատվածներում կլինեն փայտե պատշգամբներ, խաղողի այգիներ: Քանի որ Գլխավոր պողոտայի երկու կողմում բարձրահարկ շենքեր են, որոշեցի կառույցի բակերը ծածկով փակել: Այս կերպ ժամանակից բարձրահարկերի կողքին Հին Երեւանի ազգային տներն հիշեցնող կառույցի ներքին կյանքը ճիշտ կընկալվի»,- նշել է ճարտարապետը: Տանիքի մի մասը նախատեսված է լինելու զբոսանքի համար:

Տարածքը բազմաֆունկցիոնալ է լինելու: Լեւոն Վարդանյանը ցանկանում է, որ այնտեղ թանգարաններ, արվեստի սրահներ, հայկական ազգային ուտեստներ մատուցող պանդոկներ լինեն: «Բնականաբար, կլինեն նաեւ առեւտրային տարածքներ»,-ասել է հեղինակը:

Նա նշել է, որ կայուն ֆինանսավորման դեպքում շինարարությունը կավարտվի 3-5 տարում: Պատվիրատուի հետ պայմանագիրը կնքելուց հետո նախագիծը կներկայացվի հանրությանը ու հանրային քննարկումներ կլինեն:

Սիրանուշ Եղիազարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին