Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ «մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 27-ից կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն»:
«Մասնավորապես՝ Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա – Իսահակյան փողոց խաչմերուկից մինչեւ Բաղրամյան պողոտա հ.10 հասցեի (ՀՀ Սահմանադրական դատարան) հարակից ճանապարհահատված, երթեւեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:
Մեքենաների կանգառը կարգելվի նաեւ Բաղրամյան պողոտա – Ռաֆայել Լեմկինի փողոց խաչմերուկից մինչեւ Բաղրամյան պողոտա – Մոսկովյան փողոց խաչմերուկ:
Բաղրամյան պողոտա – Պռոշյան փողոց խաչմերուկից մինչեւ Բաղրամյան պողոտա – Լեռ Կամսարի փողոց խաչմերուկ, երթեւեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:
Պռոշյան փողոցում՝ Բաղրամյան պողոտա – Պռոշյան փողոց խաչմերուկից մինչեւ Պռոշյան - Այգեձորի փողոցների խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը», - հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:
















