Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրվա առթիվ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը Երեւանի Հանրապետության եւ Ազատության հրապարակներում կանցկացնի Զինված ուժերի զինվորական նվագախմբերի տոնական քայլերթ եւ պատվո պահակային վաշտի զինծառայողների ցուցադրական ելույթներ:
Երեւանի քաղաքապետարանից հայտնել են, որ միջոցառման ընթացքում Աբովյան փ. («Մոսկվա» կինոաթատրոնի շենքից), Ամիրյան փ. (Զաքյան-Ամիրյան խաչմերուկից), Նալբանդյան փ. (Սախարովի անվան հրապարակից), Տիգրան Մեծի պող. (Խ.Աբովյանի անվան ՀՊՄ համալսարանից) եւ Վ. Սարգսյան փ. (Ստ.Շահումյանի արձանի մոտից) դեպի Հանրապետության հրապարակ, ելքը՝ Աբովյան փ. – Հյուսիսային պողոտա – Ազատության հրապարակ ճանապարհահատվածները ժամանակավորապես փակ կլինեն:
















