«Լեռնեցիների պարը» կտեղափոխվի Մերգելյանի այգի - Mediamax.am

1542 դիտում

«Լեռնեցիների պարը» կտեղափոխվի Մերգելյանի այգի


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: «Դվին» հյուրանոցի մոտ տեղակայված «Լեռնեցիների պարը» արձանախումբը կտեղափոխվի Մերգելյանի այգի։ Նման որոշում է կայացրել այսօր Երեւան քաղաքի ավագանին։

«Լեռնեցիների պարը» արձանախմբի հեղինակը քանդակագործ Տիգրան Արզումանյանն է։ Քանդակի աշխատանքները մեկնարկել են 1979 թվականին։ 1984 թվականին արձանախումբը տեղադրվել է «Դվին» հյուրանոցի տարածքում։ 1990-ական թվականներին հյուրանոցը դադարել է գործել, իսկ արձանախումբը՝ մոռացության մատնվել։ Այդ ընթացքում հուշարձանի գոտկատեղից ներքև ընկած պղնձաձույլ հատվածը գողացել էին, իսկ արձանախումբն՝ ավերել։

 

2015 թվականին սկսվեց արձանի վերականգնման աշխատանքները, որն ավարտին հասցվեց 2018-ին։ Չորս տոննա կշռող պղնձաձույլ արձանախումբը կրկին տեղադրվեց «Դվին» հյուրանոցի մոտ։

 

Մերգելյանի ինստիտուտի հարեւանությամբ գտնվող այգու հանգստի գոտու հիմնանորոգումն ավարտական փուլում է: «Տասնամյակներ շարունակ տարատեսակ կրպակներով, սրճարաններով ու չգործող կարուսելներով ծանրաբեռնված այգին հիմնովին կփոխվի»,- հայտնել է Երեւանի քաղաքապետարանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին