Տրանսպորտի սակագնի բարձրացման քննարկումը ժամանակավոր հանվել է օրակարգից - Mediamax.am

718 դիտում

Տրանսպորտի սակագնի բարձրացման քննարկումը ժամանակավոր հանվել է օրակարգից


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այսօր հայտնել է, որ միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված գործընթացի քննարկումը հանվել է փետրվարի 13-ին կայանալիք ավագանու նիստի օրակարգից:

«Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը բավականին լայն քննարկումների առարկա է դարձել։ Ուրախալի է, որ շատ զուսպ, քաղաքակիրթ եւ կառուցողական քննադատության ու հարցադրումների եմ հանդիպում:

 

Ուզում եմ վստահեցնել, որ բոլոր հարցերը եւ կառուցողական քննադատությունը լրացուցիչ քննարկման եւ նախագծի ստուգաբանման առիթ են դարձել հենց քաղաքապետարանի ներսում:

 

Խնդրել եմ քաղաքապետին հարցը հանել ավագանու առաջիկա նիստի օրակարգից՝ նախագիծն ավելի համապարփակ քննարկելու եւ ավագանու քննարկմանը կրկին ներկայացնելու նպատակով»,- ասել է նա:

 

Երեւանի քաղաքապետարանը սեպտեմբերի 1-ից նախատեսում է միասնական տոմսային համակարգ ներդնել եւ բարձրացնել տրանսպորտի ուղեվարձը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին