Մեկնարկել է Երեւանը կրկին բուսածածկույթով պատելու նախաձեռնությունը - Mediamax.am

1922 դիտում

Մեկնարկել է Երեւանը կրկին բուսածածկույթով պատելու նախաձեռնությունը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: «Կանաչ Երևան» նախաձեռնությունը պաշտոնապես մեկնարկել է Planning Impact Foundation-ի կողմից անցկացված փորձագիտական ցանցային միջոցառումով:

Հանդիպմանը մասնակցում էին տարբեր կազմակերպությունների եւ կառույցների շուրջ 100 ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրից (ՄԱԶԾ), Համաշխարհային բանկից, GIZ-ից, Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների ազգային կենտրոնից (CENS) եւ այլն:

 

Ծրագրի ղեկավար և ԵՄ կողմից ֆինանսավորվող LIFECOOLCITY ծրագրի համակարգող Կարոլինա Բարտոչան և Ալիչյա Սնյադաչը /MGGP Aero, Լեհաստան/ ներկայացրել են կանաչ տարածքների քարտեզագրման համար հեռակառավարվող տեխնոլոգիաների օգտագործման  իրենց փորձը և ԵՄ 10000 քաղաքների համար ընթացիկ ծրագիրը։

 

Planning Impact Foundation-ի համահիմնադիրներ Գլեբ Վիտկովը և Ալեքսանդրա Կատասոնովան միջոցառման ընթացքում ներկայացրել են բոլորովին նոր Green Yerevan նախաձեռնությունն ու հարթակը: Նախաձեռնությունը նպատակ ունի ներգրավել քաղաքային դերակատարներին Երևանի բուսածածկույթի վերականգնման գործընթացում՝ բաց վերլուծություններով և կանաչապատման այլընտրանքային այնպիսի լուծումներով, որոնք կնպաստեն քաղաքի կանաչազարդման նպատակներին:

 

«Մենք տեսել ենք, որ զարգացած աշխարհի բազմաթիվ մայրաքաղաքներում  քաղաքացիական նախաձեռնությունները ձեռնարկում են իրենց սեփական տվյալների հավաքագրումը օդի աղտոտվածության վերաբերյալ՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքերի շատ բարդ տեխնոլոգիաներ որոնց միջոցով նրանք կարողանում են ոչ միայն տվյալներ հավաքել և ստուգել՝ համեմատելով քաղաքապետարանի կողմից տրամադրված տվյալները։ Նույն մոտեցումը կարելի է կիրառել կանաչապատման դեպքում։ Մեզ անհրաժեշտ են ավելի շատ քաղաքացիական ներգրավվածություն, ավելի շատ նախաձեռնություններ, որոնք հիմնականում վերահսկման գործառույթով կզբաղվեն այնտեղ, որտեղ մենք տեսնում ենք ծառերի փոխարինման և էտման շատ հնացած մոտեցումներ»,- ասել է Համաշխարհային բանկի կլիմայի փոփոխության հարցերով ավագ մասնագետ Իրինա Ղափլանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին