Հայկ Մարությանը մասնակցելու է Երեւանի ավագանու ընտրություններին - Mediamax.am

3524 դիտում

Հայկ Մարությանը մասնակցելու է Երեւանի ավագանու ընտրություններին


Լուսանկարը` armeniasputnik.am


Երեւան։ Մեդիամաքս։ Երեւանի նախին քաղաքապետ Հայկ Մարությանը մասնակցելու է Երեւանի ավագանու ընտրություններին:

Այսօր հրապարակված տեսանյութում նա բացատրել է իր որոշման շարժառիթները:

 

 

Հայկ Մարությանը հանդես է եկել իշխանությունների քննադատությամբ, մասնավորապես, ակնարկելով Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին:

 

«Մեր թիմը չունի մեծ գումարներ, սեփական օլիգարխներ, լրատվամիջոցներ, վարչական լծակներ: Միակ մեր հարստությունը դուք եք, երեւանցինե՛ր», - ասել է Հայկ Մարությանը:

 

Նախկին քաղաքապետը չի մանրամասնել, թե ովքեր են իր թիմակիցները:

 

Հայկ Մարությանը Երեւանի քաղաքապետ էր դարձել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում:

 

2022թ. դեկտեմբերին Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնություն էր սկսել եւ առաջադրել քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին