Երեւանի մետրոպոլիտենի գնացքներն անցել են միակողմանի երթեւեկության - Mediamax.am

830 դիտում

Երեւանի մետրոպոլիտենի գնացքներն անցել են միակողմանի երթեւեկության


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթեւ Խաչատրյանը հայտնել է, որ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13:10-ին սահմաններում, մետրոպոլիտենում տեղի է ունեցել էլեկտրամատակարարման հետ կապված տեխնիկական խափանում։

«Խափանման պատճառով գրանցվել է երթեւեկության գրաֆիկի խախտում։ Այս պահին գնացքներն անցել են միակողմանի երթեւեկության»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Խաչատրյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին