Երեւանում հայ-ռուսական բարեկամության հուշարձան կտեղադրվի - Mediamax.am

1439 դիտում

Երեւանում հայ-ռուսական բարեկամության հուշարձան կտեղադրվի


Լուսանկարը` wikimedia.org


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Ռուսաստանի հրապարակում (Երեւանի քաղաքապետարանին հարող տարածք) նախատեսվում է տեղադրել հայ-ռուսական բարեկամության հուշարձան:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից հայտնում են, որ մրցույթին կարող են մասնակցել մասնագիտական կրթություն ունեցող քանդակագործներ Հայաստանից եւ Ռուսաստանից:

 

Հայտի ներկայացման վերջնաժամկետն է 2022 թ. սեպտեմբերի 10-ը:

 

Ստեղծագործության նյութի եւ ոճի ընտրությունն ազատ է։

 

Հայտերը պետք է ներկայացնել ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչություն (կոնտակտային անձ՝ Ջուլետտա Հակոբյան, 010-599-631):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին