Երեւանի կենսագրությունն ու քաղաքային լեգենդները՝ Մարկ Գրիգորյանի գրքում - Mediamax.am

exclusive
6382 դիտում

Երեւանի կենսագրությունն ու քաղաքային լեգենդները՝ Մարկ Գրիգորյանի գրքում


Կարինա Երիցյանը, Մարկ Գրիգորյանը, Նատալյա Ավետիսյանը եւ Գրիգորի Երիցյանը
Կարինա Երիցյանը, Մարկ Գրիգորյանը, Նատալյա Ավետիսյանը եւ Գրիգորի Երիցյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարկ Գրիգորյանը
Մարկ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարինա Երիցյանը, Մարկ Գրիգորյանը, Նատալյա Ավետիսյանը եւ Գրիգորի Երիցյանը
Կարինա Երիցյանը, Մարկ Գրիգորյանը, Նատալյա Ավետիսյանը եւ Գրիգորի Երիցյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրիգորի Երիցյանը
Գրիգորի Երիցյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարկ Գրիգորյանը
Մարկ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նատալյա Ավետիսյանը
Նատալյա Ավետիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարինա Երիցյանը
Կարինա Երիցյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարկ Գրիգորյանը եւ Նատալյա Ավետիսյանը
Մարկ Գրիգորյանը եւ Նատալյա Ավետիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մի քանի տարի առաջ ռուսաստանյան ճանաչված հրատարակչություններից մեկը` «СЛОВО/SLOVO»-ն, որոշեց Մատենադարանի մասին գիրք տպագրել։

 

Հրատարակիչները փնտրում էին հեղինակների, որոնք պատրաստ էին աշխատել գրքի ստեղծման ուղղությամբ։ Որոնումները նրանց բերեցին լրագրող Մարկ Գրիգորյանի մոտ։

 

«Պարզվեց, որ Մարկ Գրիգորյանի պապը Մատենադարանի ճարտարապետն է, եւ նա Մատենադարանի կառուցմանը վերաբերող բավական շատ գծագրեր, նյութեր ունի։ Երբ Երեւանում էինք, հանդիպեցինք Մարկին, երկար ու հետաքրքիր զրուցեցինք։ Նա պատմեց, որ վաղուց սկսել է գիրք գրել Երեւանի մասին։ Դա մեզ նույնպես հետաքրքրեց։ Խնդրեցի ծանոթանալու համար գրքի մի գլուխ ուղարկել ինձ։

Նատալյա Ավետիսյանը Նատալյա Ավետիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ուղարկած հատվածը վերաբերում էր Աբովյան 32 հասցեում գտնվող շենքին, որտեղ հիանալի մարդիկ են ապրել, եւ որի պատին Երեւանում ամենաշատ հուշատախտակները կան։ Մոսկվա վերադառնալու նախորդ գիշերը կարդացի այդ գլուխը, գտա այդ շենքը։ Իսկ Մոսկվա վերադառնալուց հետո Մարկին գրեցի՝ եկեք Երեւանի մասին գիրք հրատարակենք»,-պատմում է «СЛОВО/SLOVO» հրատարակչության գլխավոր խմբագիր Նատալյա Ավետիսյանը։

 

Երեւանի մասին գիրքը Մարկ Գրիգորյանը սկսել էր գրել ավելի քան 10 տարի առաջ, երբ աշխատում էր Լոնդոնում՝ BBC-ի ռուսական ծառայությունում։ Երեւանի  կենսագրության տարբեր դրվագների մասին նա դեռ մանկուց է լսել։ Բայց հիշողության մեջ «նստած» պատմությունները բառի ու պատկերի տեսք ստացան շատ տարիներ անց։

Մարկ Գրիգորյանը եւ Նատալյա Ավետիսյանը Մարկ Գրիգորյանը եւ Նատալյա Ավետիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Երբեմն մտածում եմ՝ ինչո՞ւ հենց ես, ինչո՞ւ այս ամենը պիտի լիներ հենց ինձ հետ։ Գուցե այն պատճառով, որ դա ինձ հետաքրքիր է, ու, հավանաբար, նաեւ այն պատճառով, որ ես մեծացել եմ այնպիսի ընտանիքում, որի համար Երեւանի զարգացումն անձնական հարց էր. այն հեռավոր, կտրված մի իրողություն չէր, այլ ապրում էր մեր տանը։ Երբ փոքր ես, դա չես հասկանում։

Մարկ Գրիգորյանը Մարկ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պապիկիս մոտ տարբեր «քեռիներ» էին գալիս, օրինակ՝ Երեւանի նախկին ճարտարապետ Գրիգորի Աղաբաբյանը, որն ինձ համար պարզապես քեռի Գրիշան էր, կամ քեռի Սամվելը, որը նույն ինքը Սամվել Սաֆարյանն էր։ Ես ապրում էի այդ մթնոլորտում՝ առանձնապես չհասկանալով, թե ինչ է կատարվում։ Տարիներ անց սկսեցի հիշել այդ խոսակցությունները, կատակները, դրանք սկսեցին ապրել իմ ներսում, հետո մեջիցս դուրս հանելու ցանկություն առաջացավ։ Բացի այդ, հետաքրքիր էր հասկանալ՝ այն ամենը, ինչի մասին խոսում էին, հենց այդպե՞ս է եղել, ճի՞շտ է, թե՝ ոչ։ Սկսեցի կարդալ, ու ինձ այլեւս անհնար էր կանգնեցնել»։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ереван. Биография города» («Երեւան. քաղաքի կենսագրությունը») գիրքը վերջերս է լույս տեսել։ Դրանով հրատարակիչները սկսում են քաղաքների եւ երկրների մասին մշակութաբանական նոր շարք։

 

Հեղինակն ասում է, որ թեեւ գրքի հիմքում իրական փաստեր են, բայց այն պատմական չէ։ Կենսագրության ժանրն է ընտրել, որ ազատ ստեղծագործի։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կենսագրության ժանրը թույլ է տալիս խոսել այն մասին, ինչ մասին չես խոսի պատմական գրքում՝ քաղաքային լեգենդներ, քաղաքային միֆեր։ Այս ժանրում կարող ես գրել քո անունից, խոսել ընտանիքիդ մասին»։

 

Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Մոսկվայում։ Ինչպես «СЛОВО/SLOVO»-հրատարակչության շատ գրքեր, այս մեկը եւս տպագրվել է արտերկրում՝ Լատվիայում։ Հրատարակիչներն ասում են, որ  պատերազմական վիճակով պայմանավորված՝ մինչեւ վերջին րոպեն անհանգիստ էին՝ գրքերը կհասնե՞ն իրենց։ Մոսկովյան շնորհանդեսից հետո «Ереван. Биография города» գիրքը ներկայացրել են նաեւ Երեւանում։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Գրքի ծնունդը, տխուր իմաստով «հաջող» համընկավ աշխարհում եւ Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Շատերը Ռուսաստանից ժամանակավոր կամ մշտական բնակության նպատակով տեղափոխվել են Երեւան։ Այս գիրքը միակն է, որը կարող է նրանց կենդանի, մարդկային լեզվով պատմել, թե ուր են եկել, որովհետեւ շատերը չեն պատկերացնում՝ որտեղ են հայտնվել։ Կան մարդիկ, որ արդեն երկու ամիս ապրում են Երեւանում, բայց չեն տեսել Մատենադարանը, ինձ են հարցնում, թե ինչ է Կոնդը։

 

Այս գիրքն օգնում է մարդկանց զգալ քաղաքը։ Այն շատ ջերմ է գրված։ Տպավորություն է, որ հեղինակը գիրքը գրել է՝ խոսելով ընթերցողի հետ, նույն լեզուն է։ Դա շատ հարմարավետ է»,- ասում է հրատարակչության մարքեթինգի եւ հանրային կապերի գծով տնօրեն Կարինա Երիցյանը։

Կարինա Երիցյանը Կարինա Երիցյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարկ Գրիգորյանը գիրքը սկսել է գրել Լոնդոնում, շարունակել է Երեւանում ու ավարտել Ստեփանակերտում։ Ասում է՝ Երեւանին հեռու կամ մոտ լինելը որեւէ կերպ գրքի տրամադրության վրա չի ազդել։ Միակ տարբերությունն այն է, որ Երեւանում բոլոր նյութերը ձեռքի տակ էին, հեշտ հասանելի։ Գրքում օգտագործված նկարներն ու լուսանկարները հեղինակի անձնական արխիվից եւ հայաստանյան 9 թանգարաններից են։

Մարկ Գրիգորյանը Մարկ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 «Գրքի կազմին հետաքրքիր տողեր կան՝ «Երեւանը տուն ու շենք չէ, Երեւանը մենք ենք»։ Այս գիրքը, իսկապես, շենքերի եւ անշունչ առարկաների մասին չէ։ Ցանկացած քաղաքի դեմքն ու հոգին դրա բնակիչներն են։ Դա այս գրքի ամենաճիշտ բնորոշումն է։ Երեկ զրուցում էինք, Նատալյան ասում է՝ եթե Մարկը չլիներ, մենք կգայինք եւ կտեսնեինք բոլորովին այլ Երեւան։ Մենք տարբեր երկրներում ընկերներ ունենք, որոնց այցելում ենք։ Եթե նրանք լավն են, ջերմ են, երկիրն էլ ջերմ է դառնում։ Քաղաքը շինություններն են, ճարտարապետությունը, մեկին դուր է գալիս, մյուսին՝ ոչ, բայց եթե մարդիկ լավն են, սիրահարվում եք նաեւ այդ քաղաքին»,-ասում է հրատարակչության գլխավոր տնօրեն Գրիգորի Երիցյանը։

Գրիգորի Երիցյանը Գրիգորի Երիցյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«СЛОВО/SLOVO»-ն Ռուսաստանի առաջին մասնավոր հրատարակչություններից մեկն է, որը 1989 թվականին հիմնադրել են ամուսիններ Գրիգորի Երիցյանը եւ Նատալյա Ավետիսյանը։ Հիմա նրանց միացել են նաեւ երկու դուստրերը։ «СЛОВО/SLOVO»-ն հրատարակում է համաշխարհային արվեստին, մշակույթին, նորաձեւությանը նվիրված բազմաթիվ գրքեր ու ալբոմներ, ժամանակակից, դասական ռուս եւ արտասահմանյան գրականություն։

 

Հրատարակչության գլխավոր նշանաբանն է՝ «Գիրքը՝ սերնդից սերունդ», ու այդ պատճառով շատ կարեւորում են գրքի որակը, ձեւավորումը։

 

««Ереван. Биография города» գրքի համար մի հնարք ենք մտածել, որը բոլորին դուր է գալիս։ Կազմերեսը բացվում ու դառնում է Երեւանի քարտեզ։ Ընթերցողը կարող է վերցնել այն ու գնալ քաղաքում զբոսնելու։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հատկապես ժամանակակից ընթերցողին, որը սովոր է բլոգներին, կարճ տեքստերին, մեծ ծավալը հաճախ վախեցնում է։ Այդ պատճառով պարբերություններն այնպես ենք ընդգծել, որ կարդալը հեշտ լինի։ Բացում ես ու միանգամից տեսնում տեքստի մի կտորը։ Այսպիսի «աշխատող» դիզայներական հնարքներն ենք օգտագործել»,- ասում է Նատալյա Ավետիսյանը։

 

«Գրքի համար շատ կարեւոր է ընտրել ճիշտ տառատեսակ, տառաչափ, տեքստի կառուցվածք, տողերի, պատկերների ճիշտ դասավորություն։ Գիրքը պետք է դիտարկել որպես ներդաշնակ ամբողջություն։ Շատերը կարծում են, թե գիրք հրատարակելը հեշտ գործ է, ինչպես ոմանք կարծում են, թե կարող են նկարել Մալեւիչի նման։ Պրոֆեսիոնալիզմը կորում է, եւ այդ միտումը շատ նկատելի է։ Մենք պահպանում ենք գրքի ստեղծման մեր ավանդույթները»,-նշում է Գրիգորի Երիցյանը։

Կարինա Երիցյանը, Մարկ Գրիգորյանը, Նատալյա Ավետիսյանը եւ Գրիգորի Երիցյանը Կարինա Երիցյանը, Մարկ Գրիգորյանը, Նատալյա Ավետիսյանը եւ Գրիգորի Երիցյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրատարակիչ-ընտանիքի անդամներից ոչ մեկը Հայաստանում չի ծնվել, բայց Երեւանը բոլորի համար հարազատ քաղաք է։ Ընտանիքի մայրը՝ Նատալյա Ավետիսյանը հիշում է, որ 1984-ին, երբ առաջին անգամ եկան Հայաստան, իրեն հիացրել ու զարմացրել էր քաղաքի ճարտարապետությունը։ Գրիգորի Երիցյանի համար Երեւանը մանկության ծիրանաբույր քաղաքն է. Երեւանից իր ծննդավայր Կիրովաբադ գնալիս՝ հյուսած զամբյուղով ծիրաններ էր տանում՝ ավտոբուսը լցնելով ծիրանի բույրով։ Նրանց աղջկա՝ Կարինայի համար Երեւանը երջանիկ քաղաք է։

 

Եվ որպեսզի շատ մարդ իմանա գեղեցիկ ճարտարապետությամբ, ծիրանաբույր ու երջանիկ քաղաքի մասին, ցանկանում են գիրքը հրատարակել նաեւ հայերեն ու անգլերեն։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին