Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման մրցույթում կա հաղթող - Mediamax.am

1750 դիտում

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման մրցույթում կա հաղթող


Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտնել է, որ Երեւանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծի վերաբերյալ հայտարարված մրցույթի արդյունքներով հաղթող կա:

«Այսօր մենք քննարկում ենք նախագծողին ֆինանսավորելու հարցը: Սա նշանակում է, որ մենք արդեն մտնում ենք շինարարության փուլ»,- ասել է նա:

 

Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ նշել է, որ նախագիծը երեք փուլով է լինելու.

 

«Առաջին երկու փուլի ֆինանսավորումը կա, երրորդ փուլի համար կհայթայթենք ֆինանսավորումը: Ընդհանուր շինարարությունը շուրջ 50 միլիոն դոլար կարող է լինել: ԱՆԻՖ-ի հետ քննարկվում է նաեւ տվյալ հատվածում տարբեր ներդրումային նախագծերի միջոցով ֆինանսավորման չափը ինչ-որ ձեւ մեղմելու հարցը, որպեսզի ամբողջ բեռը կառավարության վրա չընկնի»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին