Երեւանը նոր քաղաքապետ ունի - Mediamax.am

3059 դիտում

Երեւանը նոր քաղաքապետ ունի


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի ավագանին այսօր այս փակ գաղտնի քվեարկությամբ Երեւանի քաղաքապետ է ընտրել Հրաչյա Սարգսյանին:

Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել ավագանու 44 անդամ, դեմ՝ 10 անդամ:

 

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնություն էր սկսել եւ առաջադրել քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:

Մեդիամաքսը հիշեցնում է, որ Հայկ Մարությանը Երեւանի քաղաքապետ էր դարձել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին