Երեւանի քաղաքապետարանը Ամանորին միջոցառումներ չի կազմակերպելու - Mediamax.am

3514 դիտում

Երեւանի քաղաքապետարանը Ամանորին միջոցառումներ չի կազմակերպելու


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Այս տարի Երեւանի քաղաքապետարանը Ամանորին միջոցառումներ եւ հրավառություն չի կազմակերպի:

Քաղաքապետարանից հայտնում են, որ փողոցների տոնական լուսավորություն եւս չի լինի, չի գործի քաղաքապետարանի սուրբծննդյան տոնավաճառը:

 

«Երեւանի քաղաքապետարանը որոշել է մանուկների համար տեղադրել երկրի գլխավոր տոնածառը՝ Հանրապետության հրապարակում: Տոնածառեր կտեղադրվեն նաեւ վարչական շրջաններում», - ասված է հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին