Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետարանը հայտնել է, որ «առաջիկայում Սբ. Կաթողիկե եւ Սբ. Աննա եկեղեցիների հարեւանությամբ՝ Աբովյան փողոցի գողտրիկ մի հատվածում կտեղադրվի հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի արձանը»:
Քաղաքապետարանից հավելել են, որ Աբովյան փողոցում արդեն սկսվել են տարածքի նախապատրաստման եւ արձանի տեղադրման հետ կապված աշխատանքները:
Մեդիամաքս-ը նշում է, որ 2011թ. մայիսին կայացած Երեւանի քաղաքապետարանի գեղարվեստի խորհուրդը հավանություն էր տվել Ալեքսանդր Մանթաշյանցի արձանի Աբովյան փողոցում`նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի մոտ տեղադրելուն:
Հայ բարերար Ալեքսանդր Մանթաշյանի հուշարձանը
2011թ. հուլիսին «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանն ասել էր, որ «Ալեքսանդր Մանթաշյանի հուշարձանի բացման արարողությունը տեղի կունենա մեկ ամսից»:
Հուշարձանի հեղինակը ՀՀ վաստակավոր քանդակագործ Տիգրան Արզումանյանն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: