Ավինյան. Կոնդի հարցում լսելի պետք է լինեն բոլորի կարծիքները - Mediamax.am

639 դիտում

Ավինյան. Կոնդի հարցում լսելի պետք է լինեն բոլորի կարծիքները


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր ասել է, որ Կոնդ թաղամասի վերակառուցման ծրագիրը պիտի նոր շունչ եւ նոր հայեցակարգ բերի ասպարեզ:

Կոնդի զարգացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստի ժամանակ նա ասել է, որ շաբաթներ առաջ հանրային քննարկմանն էր ներկայացվել մրցույթի անցկացման նախագծի փաթեթը:

 

 

«Կոնդի վերակառուցումը լինելու է ներառական գործընթաց, ինչպես նախկինում քննարկել եւ պայմանավորվել ենք: Լսելի պետք է լինեն բոլորի կարծիքները եւ հաշվի առնվեն բոլոր դիտողությունները: Ավելին՝ գործընթացը լինելու է առավելագույնս թափանցիկ՝ հիմնված հանրային ակտիվ մասնակցության սկզբունքի վրա: Պիտի հնարավորինս լայն քննարկումներ ունենանք եւ վերակառուցման ծրագրում փորձենք ընդգրկել բոլոր պրակտիկ առաջարկները»,- նշել է Տիգրան Ավինյանը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին