Կոնդի զարգացման էսքիզ-նախագծի մրցույթ է հայտարարվել - Mediamax.am

1288 դիտում

Կոնդի զարգացման էսքիզ-նախագծի մրցույթ է հայտարարվել


Լուսանկարը` Sergio


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն ու Քաղաքաշինության կոմիտեն հայտարարել են Երեւանի Կոնդ թաղամասի զարգացման էսքիզ-նախագծի մրցույթ:

Մրցույթի նպատակն է Կոնդի պատմաքաղաքաշինական միջավայրի զարգացման, վերակենդանացման, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նպատակով հայեցակարգային էսքիզ-նախագծի մշակումը:

 

Մրցութային փաթեթի նախագիծը տեղադրված է այս հղմամբ:

 

2020 թվականի սեպտեմբերին Մեդիամաքսը Կոնդ թաղամասի զարգացման էսքիզ-նախագծի մրցույթի մասին զրուցել էր փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի հետ, այդ հրապարակումը կարդացեք այս հղումով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին