Քննարկվել է Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման նախագիծը - Mediamax.am

1177 դիտում

Քննարկվել է Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման նախագիծը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Կառավարությունում այսօր քննարկվել է Երեւանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման՝ դեռեւս մշակման փուլում գտնվող նախագիծը:

Նշվել է, որ կառուցապատման ընդհանուր տարածքը կազմում է 58 հազար քմ, իրացվել է 49 հազար քմ, 9 հազար քմ տարածքը գտնվում է իրացման փուլում: Արդեն իսկ փոխհատուցվել է 378 ընտանիքի, ընթացքի մեջ է 50 ընտանիքի փոխհատուցման գործընթացը:

 

Թաղամասի կառուցապատման նախագծերի վրա աշխատում է 7 ճարտարապետական խումբ՝ 60 ճարտարապետներով: Փոխհատուցման ծավալը կազմում է $ 60 մլն, իսկ ընդհանուր թաղամասի կառուցապատման ներդրումային արժեքը գնահատվում է $ 300 մլն: Ակնկալվում է, որ շինարարական աշխատանքների ընթացքում ստեղծվելու է 8-10 հազար նոր աշխատատեղ:

 

Պատասխանատուները վստահեցրել են, որ մեծ ուշադրություն է դարձվելու հուշարձան շենքերի պահպանությանը: Թաղամասում կառուցվելու են նաեւ ստորգետնյա ավտոկայանատեղիներ: 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է նախապես մշակված չափորոշիչները մինչ նախագծի ավարտը պահպանելու անհրաժեշտությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին