Հյուսիսային պողոտայի մի հատվածը կանվանակոչվի Եվրոպայի հրապարակ - Mediamax.am

1270 դիտում

Հյուսիսային պողոտայի մի հատվածը կանվանակոչվի Եվրոպայի հրապարակ


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի ավագանին այսօր 42 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայնով ընդունել է Երեւանի Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակը Եվրոպայի խորհրդի կամ Եվրոպայի հրապարակ անվանակոչելու որոշումը:

Հրապարակի բացման արարողությունը նախատեսվում է մարտի 26-28-ը՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահի այցի ընթացքում։

 

Առաջարկությունը քաղաքապետարան էր ներկայացրել ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ու Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը։

 

«Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի առթիվ, ԵԽ քարտուղարությունն առաջարկների ծրագիր է մշակել՝անդամ պետություններում կազմակերպության 70-ամյա հոբելյանի կապակցությամբ Եվրոպայի խորհրդի անունով անվանակոչել որեւէ փողոց, հրապարակ, այգի կամ պուրակ: Հաշվի առնելով ԵԽ-ի հետ Հայաստանի արդյունավետ եւ օրինակելի համագործակցությունը՝ Հայաստանի կողմից այս առաջարկը կյանքի կոչելը ԵԽ-ին եւ դրա արժեքներին մեր երկրի հավատարմության վերահաստատման կարեւոր վկայություն կհանդիսանա»,- նշվել էր առաջարկում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին