Երեւան: Մեդիամաքս: ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարել է, որ Արամի 23-ում գտնվող պատմական շենքի կայունությունը վտանգվել է շինության կողային ճակատին կից տարածքում իրականացված շինարարական աշխատանքների հետեւանքով, որոնց անց են կացվել առանց նախարարության թույլտվության։
Պատմամշակութային հուշարձան-շենքը, որը զբաղեցնում է «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան, գրանցված է որպես տեղական նշանակության հուշարձան։
Ըստ նախարարության՝ շինաշխատանքները կատարվել են «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքի խախտմամբ։
Մշակույթի նախարարությունը խնդրի մասին տեղեկացրել է քաղաքապետարանին՝ խնդրելով հրատապ միջոցառումներ ձեռնարկել հուշարձան-շենքի փլուզումից խուսափելու համար։
Փլուզումը կանխելու քայլերը քննարկվել են «Հին Երեւան» նախագծի հեղինակ Լեւոն Վարդանյանի հետ։ Կողմերը պայմանավորվել են հուշարձանի անխաթարությունը պահպանելու նախագիծ մշակել։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: