Էլոյան. «Փոքր կենտրոնում այլանդակ կառուցապատում այլեւս չի լինի» - Mediamax.am

17477 դիտում

Էլոյան. «Փոքր կենտրոնում այլանդակ կառուցապատում այլեւս չի լինի»


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը երաշխավորում է, որ «Երեւանի փոքր կենտրոնը այլեւս այլանդակ կերպով չի կառուցապատվի բարձրահարկ շենքերով կանաչ տարածքների հաշվին»:

«Օրերս դադարեցրել ենք Թումանյան փողոցի բակերում երկու 16 հարկանի շենքերի շինարարությունը: Ոչ ոք այլեւս չի կառուցելու ինչ պատահի եւ որտեղ պատահի: Յուրաքանչյուր նշանակալից շինարարություն կենթակարկվի մանրակրկիտ ուսումնասիրության՝ շինարարական նորմերին եւ կանոնակարգերի համապատասխանության առումով: Մեր հիմնական նպատակն է քաղաքի ծայրամասերի կառուցապատումը եւ զարգացումը: Աշխատեք մեր երկրի ապագայի համար: Երեւանի կենտրոնի հետագա խտացումը աղետի կբերի», - ասել է Ավետիք Էլոյանը «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում: 

 

Մեկնաբանելով Շինարարների օրվա կապակցությամբ իր ունեցած ելույթը, կոմիտեի նախագահն ասել է.

 

«Ես բառացիորեն ասել եմ հետեւյալը. «Այժմ ոչ թե առանձնատներ եւ եկեղեցիներ կառուցելու ժամանակն է, այլ համալսարաններ կառուցելու եւ այգիներ հիմնելու ժամանակն է»: Այս արտահայտությունը փոխաբերական էր: Ոչ կոմիտեն, ոչ էլ ես, բնականաբար, չենք պատրաստվում արգելել եկեղեցիների կառուցումը: Մենք նույնիսկ համապատասխան ազդեցության լծակներ չունենք: Ի նկատի ունեի պետության եւ մարդկանց մոտեցումը առաջնահերթ խնդիրներին: Պետք է փոխել մտածելակերպը: Պետք է մարդկանց առաջին հերթին ապահովել կացարանով, աշխատանքով եւ մաքուր օդով: Ավելի լավ կլիներ, եթե մարդիկ եկեղեցիներ կառուցելու համար նախատեսված միլիոնավոր դոլարները ներդնեին մատչելի բնակարանների կառուցման մեջ: Ավելի լավ կլիներ, որ իրենց բարեգործությունն ուղղվեր ճարտարապետական հուշարձանների վերականգնմանն ու սահմանամերձ գյուղերում դպրոցների ու մարզական հրապարակների կառուցմանը: Կրկնում եմ, իմ հայտարարության մեջ որեւէ ենթատեքստ չկար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին