Երեւանը չորս նոր պատվավոր քաղաքացի ունի - Mediamax.am

37701 դիտում

Երեւանը չորս նոր պատվավոր քաղաքացի ունի


Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի ավագանին այսօր հաստատել է կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանին «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին որոշման նախագիծը։

Կոչումը շնորհվել է Երեւանի 2799-րդ տարեդարձի առթիվ՝ կինոարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ակնառու վաստակի, երկարամյա եւ բեղմնավոր գործունեության համար:

 

Հաշվի առնելով հայ գրականության բնագավառում ներդրած նշանակալի ավանդը, ակնառու վաստակն ու բազմամյա գործունեությունը՝ ավագանին հաստատել է նաեւ բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանին «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին որոշման նախագիծը:

 

Տնտեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ Երեւան քաղաքում ակտիվ գործունեություն ծավալելու համար՝ «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչում է շնորհվել «ՎիվաՍել–ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, իսկ հայկական հեռուստատեսության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի եւ բեղմնավոր գործունեության համար՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Նառա Շլեպչյանին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին