Երեւանը կունենա ժամանակակից ավտոկայանատեղիներ - Mediamax.am

6068 դիտում

Երեւանը կունենա ժամանակակից ավտոկայանատեղիներ


Լուսանկարը` Երուանի քաղաքապետարանի մամլո ծառայություն


Երեւանի քաղաքապետարանի եւ լատվիական «Սիթի Փարքինգ Սերվիս Սիստեմս» ընկերության միջեւ այսօր կնքվել է երկարաժամկետ համագործակցության պայմանագիր` Երեւանում ժամանակակից ու ապահով ճանապարհային կառավարման եւ անվտանգության համակարգ ներդնելու նպատակով:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, պայամանագրի հիման վրա ստեղծված «Երեւան Սիթի Փարքինգ Սերվիս Սիստեմս» ընկերությունը շեշտը դնելու է ժամանակակից ավտոկայանատեղերի ստեղծման եւ կառավարման վրա:

Լատվիական կողմը մայրաքաղաքում շուրջ $‌4 մլն-ի ներդրումներ կիրականացնի, ինչը կօգտագործվի 450 ավտոկանգառման եւ գրասենյակային սարքավորումների ներկրման համար:

Երեւանի ավագանու արտահերթ նիստում նաեւ որոշում է ընդունվել քաղաքի բյուջեում եկամուտների եւ ծախսերի վերաբաշխման արդյունքում շենքերի ֆասադային մասերի բարեկարգման ծրագրում ընդգրկել եւս 200 շենք եւ լրացուցիչ գումարներ ուղղել Երեւանի հեղեղատար կոյուղու վերակառուցմանը:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին