Քաղաքապետարանը եւ «Տաշիր գրուպը» համաձայնագիր են ստորագրել - Mediamax.am

11009 դիտում

Քաղաքապետարանը եւ «Տաշիր գրուպը» համաձայնագիր են ստորագրել


Կարեն Կարապետյան եւ Սամվել Կարապետյան
Կարեն Կարապետյան եւ Սամվել Կարապետյան

Լուսանկարը` Քաղաքապետարանի մամուլի ծառայություն


Երեւան /Մեդիամաքս/. Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը եւ «Տաշիր գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանն համաձայնագիր են ստորագրել երկարաժամկետ համագործակցության վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, մարտի 1-ին ստորագրված համաձայնագրի շրջանակում նախատեսվում է Երեւանի կենտրոնում կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան հյուրանոց, ավարտին հասցնել «Դալմա Գարդեն» առեւտրի ու ժամանցային համալիրի շինարարությունը, առեւտրային ժամանակակից կենտրոններ ստեղծել Հյուսիսային պողոտայում, վերակառուցել եւ արդիականացնել Երեւանի կրկեսը, հանգստի  գոտիներ ու զբոսայգիներ հիմնել քաղաքի տարբեր հատվածներում: 

Կարեն Կարապետյանը նշել է, որ քաղաքապետարանի եւ խոշոր բիզնեսի միջեւ ձեւավորվող հարաբերությունները սկզբունքորեն նոր որակ են ստեղծում քաղաքի եւ քաղաքային տնտեսության կառավարման համար: 

Քաղաքապետը  համոզմունք է հայտնել, որ քաղաքային տնտեսության առանձին  ոլորտներ կարող են ավելի արդյունավետ կառավարվել մասնավոր հատվածի կողմից: 

Մեր ընտրանին