«Երիտասարդական» գետնանցումն ու կայարանը, Իսահակյանի արձանը` կենդանի պատմություն - Mediamax.am

exclusive
49233 դիտում

«Երիտասարդական» գետնանցումն ու կայարանը, Իսահակյանի արձանը` կենդանի պատմություն

«Երեւան. XX դար» հատուկ նախագծում այսօր անդրադառնում ենք «Երիտասարդական» գետնանցմանը, «Երիտասարդական» կայարանի պատմությանը եւ Ավետիք Իսահակյանի արձանին, որը Երեւանի ամենահրաշալի արձաններից մեկն է:

«Երիտասարդական» գետնանցման առեւտրի կենտրոնը:
«Երիտասարդական» գետնանցման առեւտրի կենտրոնը:

Լուսանկարը` Ռ. Արեւշատյանի արխիվից:

Ավետիք Իսահակյանի արձանը:
Ավետիք Իսահակյանի արձանը:

Լուսանկարը` անհայտ հեղինակ:

Մետրոյի «Երիտասարդական» կայարանը:
Մետրոյի «Երիտասարդական» կայարանը:

Լուսանկարը` Լ. Քյուրքչյանի արխիվից:

«Երիտասարդական» գետնանցման մանրակերտը:
«Երիտասարդական» գետնանցման մանրակերտը:

Լուսանկարը` Ռ. Արեւշատյանի արխիվից:

«Երիտասարդական» գետնանցման նախագիծը:
«Երիտասարդական» գետնանցման նախագիծը:

Լուսանկարը` Ռ. Արեւշատյանի արխիվից:

«Երիտասարդական» գետնանցման նախագիծը:
«Երիտասարդական» գետնանցման նախագիծը:

Լուսանկարը` Ռ. Արեւշատյանի արխիվից:

«Երիտասարդական» գետնանցման նախագիծը:
«Երիտասարդական» գետնանցման նախագիծը:

Լուսանկարը` Ռ. Արեւշատյանի արխիվից:

«Երիտասարդական» գետնանցումը:
«Երիտասարդական» գետնանցումը:

Լուսանկարը` Ռ. Արեւշատյանի արխիվից:

«Երիտասարդական» գետնանցումը:
«Երիտասարդական» գետնանցումը:

Լուսանկարը` Ռ. Արեւշատյանի արխիվից:

«Երիտասարդական» գետնանցումը:
«Երիտասարդական» գետնանցումը:

Լուսանկարը` Ռ. Արեւշատյանի արխիվից:

«Երիտասարդական» գետնանցումը:
«Երիտասարդական» գետնանցումը:

Լուսանկարը` Ռ. Արեւշատյանի արխիվից:

«Երիտասարդական» գետնանցման սրճարանը:
«Երիտասարդական» գետնանցման սրճարանը:

Լուսանկարը` Ռ. Արեւշատյանի արխիվից:

«Երիտասարդական» գետնանցման առեւտրի կենտրոնը:
«Երիտասարդական» գետնանցման առեւտրի կենտրոնը:

Լուսանկարը` Ռ. Արեւշատյանի արխիվից:

«Երիտասարդական» գետնանցման առեւտրի կենտրոնը:
«Երիտասարդական» գետնանցման առեւտրի կենտրոնը:

Լուսանկարը` Ռ. Արեւշատյանի արխիվից:

«Երիտասարդական» գետնանցումը:
«Երիտասարդական» գետնանցումը:

Լուսանկարը` Ռ. Արեւշատյանի արխիվից:

«Երիտասարդական» գետնանցման առեւտրի կենտրոնը:
«Երիտասարդական» գետնանցման առեւտրի կենտրոնը:

Լուսանկարը` Ռ. Արեւշատյանի արխիվից:

«Երիտասարդական» գետնանցման առեւտրի կենտրոնը:
«Երիտասարդական» գետնանցման առեւտրի կենտրոնը:

Լուսանկարը` Ռ. Արեւշատյանի արխիվից:

«Երիտասարդական» կայարանի նախագիծը:
«Երիտասարդական» կայարանի նախագիծը:

Լուսանկարը` Լ. Քյուրքչյանի արխիվից:

«Երիտասարդական» կայարանի գլխավոր հատակագիծը:
«Երիտասարդական» կայարանի գլխավոր հատակագիծը:

Լուսանկարը` Լ. Քյուրքչյանի արխիվից:

«Երիտասարդական» կայարանի ինտերիերի էսքիզը:
«Երիտասարդական» կայարանի ինտերիերի էսքիզը:

Լուսանկարը` Լ. Քյուրքչյանի արխիվից:

«Երիտասարդական» կայարանը:
«Երիտասարդական» կայարանը:

Լուսանկարը` անհայտ հեղինակ:

«Երիտասարդական» կայարանը:
«Երիտասարդական» կայարանը:

Լուսանկարը` Yerevan.ru կայքից:

«Երիտասարդական» կայարանը:
«Երիտասարդական» կայարանը:

Լուսանկարը` անհայտ հեղինակ:

«Երիտասարդական» կայարանը:
«Երիտասարդական» կայարանը:
«Երիտասարդական» կայարանը:
«Երիտասարդական» կայարանը:

Լուսանկարը` անհայտ հեղինակ:

«Երիտասարդական» կայարանը:
«Երիտասարդական» կայարանը:

Լուսանկարը` Մարի Կրիմսկի:

Նոր «Երիտասարդական» առեւտրի կենտրոնի էսքիզը:
Նոր «Երիտասարդական» առեւտրի կենտրոնի էսքիզը:

Լուսանկարը` «Գրեյթ Վիկտորիա» ՓԲԸ:

Նոր «Երիտասարդական» առեւտրի կենտրոնի էսքիզը:
Նոր «Երիտասարդական» առեւտրի կենտրոնի էսքիզը:

Լուսանկարը` «Գրեյթ Վիկտորիա» ՓԲԸ:

Նոր «Երիտասարդական» առեւտրի կենտրոնի էսքիզը:
Նոր «Երիտասարդական» առեւտրի կենտրոնի էսքիզը:

Լուսանկարը` «Գրեյթ Վիկտորիա» ՓԲԸ:

Նոր «Երիտասարդական» առեւտրի կենտրոնի էսքիզը:
Նոր «Երիտասարդական» առեւտրի կենտրոնի էսքիզը:

Լուսանկարը` «Գրեյթ Վիկտորիա» ՓԲԸ:

Նոր «Երիտասարդական» առեւտրի կենտրոնի նախագիծը:
Նոր «Երիտասարդական» առեւտրի կենտրոնի նախագիծը:

Լուսանկարը` «Գրեյթ Վիկտորիա» ՓԲԸ:


«Երեւան. XX դար» հատուկ նախագծում այսօր անդրադառնում ենք «Երիտասարդական» գետնանցմանը, «Երիտասարդական» կայարանի պատմությանը եւ Ավետիք Իսահակյանի արձանին, որը Երեւանի ամենահրաշալի արձաններից մեկն է:

 

«Երիտասարդական» գետնանցման համահեղինակը պնդում է, որ տարածքի սեփականատերը փոխում է խորհրդային մոդեռնիզմի լավագույն օրինակներից մեկի ողջ կոնցեպցիան` զրկելով մարդկանց հանրային տարածքներից: Սեփականատերն, իր հերթին, համոզված է, որ կառուցում է հարմար ու ժամանակակից առեւտրի կենտրոն: Եվ քանի դեռ քաղաքային իշխանությունները հստակ դիրքորոշում չեն հայտնում, շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են…

 

«Երիտասարդական» մետրոյի կայարանի հարեւանությամբ գտնվող գետնանցումից գրավաճառներին դուրս հրավիրելուց հետո հայտնի դարձավ, որ գետնանցումը ենթարկվելու է վերակառուցման: Վերակառուցման մանրամասներին տեղեկանալու համար դիմեցինք Երեւանի քաղաքապետարան, որտեղից ստացանք հետեւյալ պատասխանը.

 

««Երիտասարդական» մետրոյի կայարանի հարեւանությամբ գտնվող գետնանցումը օտարվել է 2010 թվականի հոկտեմբերի 11-ին մրցութային կարգով: Մրցույթի հաղթող է ճանաչվել «Գրեյթ Վիկտորիա» փակ բաժնետիրական ընկերությունը: Հանրախանութի ֆունկցիայով գետնանցումը` վերակառուցվելով որպես առեւտրի կենտրոն, ամբողջ համալիրում  կպահպանի գոյություն ունեցող անցումներն իրենց մուտքերով` չխաթարելով ճանապարհային հանգույցում հետիոտնի անցման եւ տեղաշարժման սխեման:

 

Իրականացման ենթակա հիմնական աշխատանքներն են`

 

ա.   կրող կոնստրուկցիաների ամրացում եւ նոր կոնստրուկցիաների իրականացում;

բ. գետնանցման տարածքում հարդարման աշխատանքներ եւ մեծ ծավալի կոմունիկացիաների մոնտաժում` օդափոխություն, հրդեհաշիջում, ջեռուցում, հովացում, էլեկտրոմատակարարում, ջրամատակարարում, հրդեհային հսկման էվակուացիայի ղեկավարման եւ ազդանշանման համակարգեր, ավտոմատացում,

Մոսկովյան-Աբովյան խաչմերուկի գետնանցման աստիճանավանդակում շարժասանդուղքների (էսկալատորների) տեղադրում եւ այլ:

գ. բարեկարգման աշխատանքներ»:

 

Ապրիլի սկզբին հայտնի դարձավ, որ մետրոյի «Երիտասարդական» կայարանի գետնանցումում մոնտաժվում են առեւտրային տարածքներ: Դրան քաղաքապետարանը օպերատիվ արձագանքեց, հայտնելով, որ «մետրոպոլիտենի ղեկավարությունը, առանց համապատասխան շինարարական փաստաթղթերի առկայության, Երիտասարդական կայարանի գետնանցումում ապօրինի կերպով տեղադրել է շուրջ 60 մետր երկարությամբ կրպակաշար»: Արդյունքում մետրոպոլիտենի տնօրենին հայտարարվեց խիստ նկատողություն:

 

Լիանա Քյուրքչյան` «Երիտասարդական» կայարանը կարող ելք ունենալ Կաթողիկե եկեղեցու մոտ

 

Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանը կարող էր երկու ելք ունենալ՝ ներկայիս ելքը եւ այն, որը նախատեսվում էր բացել Աբովյան փողոցում գտնվող Կաթողիկե եկեղեցու մոտ: Այդ վայրում էր գտնվում Լեզվի ինստիտուտի շենքը: Հայրս առաջարկում էր քանդել այն` «Երիտասարդականի» երկրորդ ելքը բացելու նպատակով: Սակայն այդ առաջարկը մերժվեց: Հանրապետության ղեկավարությունը դեմ էր այդ գաղափարին, քանի որ Լեզվի ինստիտուտի քանդումից հետո Կաթողիկե եկեղեցին երեւելի դիրք կզբաղեցներ փողոցի վրա, իսկ խորհրդային կարգերի պայմաններում դա անընդունելի տարբերակ էր:

 

«Երիտասարդական» կայարանը:

Լուսանկարը` Լ. Քյուրքչյանի արխիվից:

 

«Երիտասարդական»-ը կառուցելիս հայրս ցանկանում էր, որ կայարանն ունենա բնական լուսավորություն: Այդ նպատակով  կայարանի շարժասանդուղքների «խողովակը» շարունակվեց եւ դուրս եկավ արտաքին պատից:  Խողովակի վերին մասից բնական լույսը ներթափանցում է ներս եւ լուսավորում տոմսարկղերի եւ շարժասանդուղքների հատվածը:

 

Կայարանն ունի նաեւ օդափոխման խողովակներ, որոնք պարզ երեւում են դրսից: Դրանք կայարանի կառույցի հետաքրքիր ծավալային լուծումներ էին տալիս:

 

Երեւան ժամանած «Метрострой»-ի տնօրենը, տեսնելով «Երիտասարդական» կայարանի կառուցման մեջ կիրառված մոտեցումներն, ասել էր. «Это революция в метростроении»: 

 

Մետրոյի «Երիտասարդական» կայարանը:

Լուսանկարը` Լ. Քյուրքչյանի արխիվից:

 

Եղան նաեւ բացասական կարծիքներ: Ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանը, ով այդ տարիներին զբաղեցնում էր Շինարարության եւ ճարտարապետության հարցերով պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, հորս մոտեցումները «ֆորմալիզմ» անվանեց: Կարծում եմ, Աղաբաբյանի նման գնահատականը անձնավորված էր. մինչ կայարանի կառուցումն այդ վայրում գործում էր իր նախագծաց «Լոռի» ռեստորանը, որը քանդվեց` մետրոյի կայարան կառուցելու նպատակով:

 

Գետնանցման նախագծի համահեղինակ, ճարտարապետ Սուլթանիկ Արեւշատյան

 

Ես աշխատում էի «Երեւաննախագիծ» ինստիտուտում, իսկ ամուսինս՝ Էդուարդ Արեւշատյանը,  Երեւանի գլխավոր ճարտարապետի տեղակալն էր: Մի օր մեզ հրավիրեցին «Երեւաննախագծի» տնօրենի մոտ, որտեղ ուսումնասիրում էին «Երիտասարդական» գետնանցմանը վերաբերող  մի նախագիծ: Մինչ այդ ես ու ամուսինս նախագծել էինք Բժշկական համալսարանի անցումը, ուստի «Երեւաննախագիծ»-ը որոշեց մեզ պատվիրել նաեւ «Երիտասարդական» գետնանցման նախագիծը:

 

Էդուարդ եւ Սուլթանիկ Արեւշատյանները:

Լուսանկարը` Ռ. Արեւշատյանի արխիվից:

 

Երբ նախագիծը պատրաստ էր, այն ներկայացվեց Երեւանի քաղաքապետ Մուրադ Մուրադյանին: Քաղաքապետն ասաց. «վաղը սկսում ենք շինարարությունը»: Հենց Մուրադ Մուրադյան էլ նշանակվեց գետնանցման շինարարության համակարգողը: Միասին աշխատեցինք 1981-1985 թթ` այդ տարիների ընթացքում մենք կարծես սիրահարվել էինք այդ նախագծին:

 

Ամուսինս, լինելով գլխավոր ճարտարապետի տեղակալը, լավ հասկանում էր քաղաքի ամենամարդաշատ վայրում նման գետնանցում կառուցելու անհրաժեշտությունը: Դա պարզապես գետնանցում չէր՝ այն բազմաֆունկցիոնալ, քաղաքի մի քանի փողոցները, գոտիները իրար միացնող եւ Օղակաձեւ այգին կապող հանգույց էր: Ապագայում նախատեսվում էր նաեւ գետնանցումը միացնել մետրոյի «Երիտասարդական» կայարանի եւ Բժշկական համալսարանի գետնանցման հետ:

 

«Երիտասարդական» գետնանցման մանրակերտը:

Լուսանկարը` Ռ. Արեւշատյանի արխիվից:

 

Գետնանցման բացման արարողությունը տեղի ունեցավ 1985 թ. հոկտեմբերին: Բացման օրը տարածքում ասեղ գցելու տեղ չկար: Այդ օրը բացվեցին գետնանցման խանութները, ուսանողական սրճարանը, ինչը նորություն էր քաղաքի համար: Քաղսովետի աջակցությամբ խանութների ձեւավորման համար կահույքը ձեռք բերվեց Հունգարիայից:

 

Դեպի մեծ խանութը տանող աստիճանների մարմարը մեծ դժվարությամբ կարողացանք գտնել: Ի վերջո, այն բերվեց Ռուսաստանից: 

 

«Երիտասարդական» գետնանցման առեւտրի կենտրոնը:

Լուսանկարը` Ռ. Արեւշատյանի արխիվից:

 

Բացման արարողությանը մասնակցում էր նաեւ Լենինգրադի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Ժուկը: Նա հիացած էր գետնանցման նախագծով եւ անգամ ցանկանում էր, որպեսզի նման գետնանցում նախագծենք նաեւ Լենինգրադի համար: Ժուկի գնահատականն ինձ համար շատ կարեւոր եւ արժեքավոր էր:

 

Գետնանցումը, որպես քաղաքի նոր կառույց, շատ ջերմ ընդունվեց ոչ միայն մասնագետների, այլեւ քաղաքացիների կողմից: Գետնանցման խանութները, սրճարանը միշտ մարդաշատ էին եւ դա մեր աշխատանքի լավագույն գնահատականն էր: Ուսանողությունը իսկույն «զավթեց» գետնանցման սրճարանը՝ այն դարձնելով յուրահատուկ հավաքատեղի:

 

«Երիտասարդական» գետնանցման սրճարանը:

 

Գետնանցման մեջ կար նաեւ քաղաքի առաջին վճարովի զուգարանը, որը մշտապես մաքուր էր պահվում:

 

Գետնանցումն իրոք բացառիկ կառույց է: Մեզ հաջողվեց լուծել ջեռուցման եւ օդափոխման հարցերը: Կամերային երաժշտության տան հարեւանությամբ մուտք բացեցինք, որպեսզի բեռնատար մեքենաները ապրանքներ բերեին եւ տեղավորեին խանութների պահեստներում: Գետնանցման խանութները ապրանքներով ապահովելու համար կառուցվեց նաեւ հատուկ ստորգետնյա փոքր միջանցք, որով ապրանքները հասնում էին կոնկրետ նախատեսված խանութներին: Այսինքն, ապրանքները ոտքով տեղափոխելու կարիք չկար:

 

«Երիտասարդական» գետնանցման առեւտրի կենտրոնը:

Լուսանկարը` Ռ. Արեւշատյանի արխիվից:

 

Եթե այսքան տարի հետո ինձ հարցնեին, թե ինչ՞ը կփոխեի, եթե կրկին նախագծելու հնարավորություն ունենայի, կասեի, որ ամեն ինչ կանեի նույն կերպ:

 

Ցավոք, դա չեն հասկանում գետնանցումը սեփականաշնորհած մարդիկ, ովքեր կառույցը վերափոխելիս անգամ տեղյակ չեն պահել կամ խորհրդակցել հեղինակի հետ:  

 

«Գրեյթ Վիկտորիա» ՓԲԸ տնօրեն Ռուբեն Բայբուրդյան` կառուցվելու է երկհարկանի առեւտրա-ժամանցային կենտրոն

 

2010թ. հոկտեմբերին հայտարարվեց մրցույթ` մետրոյի «Երիտասարդական» կայարանին կից գետնանցման հանրախանութի վաճառքի եւ գետնանցման ամբողջ տարածքը վարձակալելու իրավունքը ստանալու համար:

 

Մրցույթին մասնակցեցին մի քանի ընկերություններ, սկզբնական գինը կազմում էր 500 մլն դրամ: Մենք առաջարկեցինք 600 մլն եւ հաղթող դարձանք: Մեր ընկերության եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ կնքվեց պայմանագիր, որի հիման վրա դարձանք հանրախանութի սեփականատերերը, նաեւ ձեռք բերվեց նախնական պայմանավորվածություն` գետնանցման ողջ տարածքը 25 տարի ժամկետով վարձակալելու վերաբերյալ: 

 

Նոր «Երիտասարդական» առեւտրի կենտրոնի էսքիզը:

Լուսանկարը` «Գրեյթ Վիկտորիա» ՓԲԸ:

 

Բրիտանական «Նայթ Ֆրանք» (Knight Frank) խորհրդատվական ընկերությունը մեզ համար վերլուծություն պատրաստեց`ապագա առեւտրի կենտրոնի շուկայական հեռանկարների վերաբերյալ, ինչպես նաեւ կազմեց բիզնես-պլանը: Մեզ երկու տարբերակ առաջարկեցին. առեւտրի կենտրոն կառուցել ներկայիս հանրախանութի  շրջանակներում, կամ, հնարավորության դեպքում, ընդլայնել տարածքը եւ կառուցել առեւտրա-ժամանցային կենտրոն: Մենք ընտրեցինք երկրորդ տարբերակը, որի շնորհիվ տարածքը կավելանա 1070 ք/մ-ով:

 

Այնուհետեւ դիմեցինք բրիտանական PRP ճարտարապետական ընկերության մոսկովյան ներկայացուցչությանը, որը հայտնի է Եվրոպայի տարբեր երկրներում նախագծած առեւտրի կենտրոններով: Նրանք մշակեցին նախագիծը, իսկ հայկական նորմերին այն համապատասխանեցնելու աշխատանքները իրականացվեցին «Երեւաննախագծի» կողմից: Շինարարական աշխատանքները իրականացվելու են «Կամուրջշին» ընկերության կողմից, որն ունի աշխատանքի համապատասխան փորձ:

 

Առեւտրա-ժամանցային կենտրոնի կառուցման նախագիծը գնահատվում է մոտ 6 մլրդ դրամ, կառուցման ժամկետները` 2-2,5 տարի են:

 

Նոր «Երիտասարդական» առեւտրի կենտրոնի էսքիզը:

Լուսանկարը` «Գրեյթ Վիկտորիա» ՓԲԸ:

 

Առեւտրի կենտրոնը գտնվում է տարածքում, որտեղ կենտրոնացած է երիտասարդության զգալի զանգվածը: Այդ պատճառով կենտրոնի անունը երեւի կթողնենք անփոփոխ` «Երիտասարդական»: Կենտրոնում գործելու են խանութներ, սրճարաններ, մանկական սենյակներ: Մեր կենտրոնը հնարավորություն կունենան այցելել նաեւ հաշմանդամները` նրանց տեղաշարժվելու համար կստեղծվեն համապատասխան հարմարություններ:

 

Կառուցվելու է նաեւ շատրվան, իսկ հասարակական տարածքում կլինի 70 նստատեղով ամֆիթատրոն, որտեղ անվճար կցուցադրվեն  ֆիլմեր եւ մուլտֆիլմեր:  

 

Նոր «Երիտասարդական» առեւտրի կենտրոնի էսքիզը:

Լուսանկարը` «Գրեյթ Վիկտորիա» ՓԲԸ:

 

Գործելու է նաեւ ինտերակտիվ սենյակ` անվճար ինտերնետով: Մենք հետաքրքրված ենք նաեւ գրավաճառների վերադարձով. մատչելի գներով նրանք կարող են վարձակալել հատուկ գրքերի տոնավաճառի համար նախատեսված տարածքը:

 

Ընդհանուր առմամբ, նախատեսում ենք ստեղծել 250-270 աշխատատեղ` ներկայիս 60-70 փոխարեն: Բոլոր բաց հատվածները փակվելու են հատուկ ապակով` տեղումներից պաշտպանվելու նպատակով:

 

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյան` նոր նախագծով լիովին փոխվում է գետնանցման ֆունկցիան

 

«Երիտասարդական» գետնանցումը կառուցվել է մարդկային շարժի ապահովման նպատակով: Հետիոտների շարժմանը չխանգարող հատվածում ստեղծված էին նաեւ առեւտրի եւ սպասարկման օբյեկտներ:

 

Նոր նախագծով լիովին փոխվում է գետնանցման ֆունկցիան՝ այն պետք է դառնա նախեւառաջ առեւտրային կենտրոն՝ ետ մղելով հետիոտնի կարիքները: Սա հակասում է այն քաղաքաշինական նորմերին, որոնց հիմքի վրա ժամանակին կառուցվեց անցումը:

 

Բացի այդ, լուծված չէ քաղաքի այդ հատվածի տրանսպորտային խնդիրը: Սպասարկման օբյեկտի ընդլայնումը իր հետ բերելու է լրացուցիչ տրանսպորտային հոսքեր, առաջացնելու է լրացուցիչ ավտոկայանման տարածքների անհրաժեշտություն: Ինչպե՞ս է լուծվելու այս հարցը. ես չեմ պատկերացնում:

 

«Երիտասարդական» գետնանցումը:

Լուսանկարը` Ռ. Արեւշատյանի արխիվից:

 

Նոր նախագծով սահմանված է նաեւ գետնանցման լայնացում, ինչի հաշվին ավելանալու է առեւտրային հատվածը: Սակայն դա տեղի է ունենալու քաղաքացիների համար նախատեսված անցումների հաշվին: Այսինքն՝ եթե մի օր այդ առեւտրային կենտրոնը փակվի, քաղաքացին այլեւս չի կարողանա օգտվել գետնանցումից:

 

Հինգերորդ համամիութենական դիտում՝ տարվա լավագույն կառույցի համար (արխիվային նյութ)

 

Ստորգետնյա առեւտրի կենտրոնի եւ հետիոտների համար նախատեսված գետնանցումների համալիր Երեւանում:

 

Հեղինակներն են. Ճարտարապետներ՝ Է. Ս. Արեւշատյան, Ս.Ս.Արեւշատյան; կոնստրուկտոր՝ Ա.Ս.Շաքարյան:

 

ԽՍՀՄ-ի ճարտարապետների միության մեդալ եւ դիպլոմ:

 

Ստորգետնյա առեւտրի կենտրոնի եւ հետիոտների համար նախատեսված գետնանցումների համալիրը իրականացված է Երեւան քաղաքի կենտրոնական մարդաշատ մասում՝ Աբովյան-Իսահակյան-Մոսկովյան փողոցների եւ Օղակաձեւ այգու ծանրաբեռնված տրանսպորտային ուղիների հատման կետում: Իրարից մոտ տեղակայված ստորգետնյա անցումները միավորված են, ինչը նպաստել է միասնական ստորգետնյա ուրբանիզացված տարածության ստեղծմանը՝ առեւտրի, սննդի եւ մշակութա-կենցաղային եւ համաքաղաքական սպասարկման կետերի առկայությամբ:

 

Այստեղ տեղակայված են մեծ հանրախանութ, բար-սրճարան, «Աէրոֆլոտի» տոմսարկղեր, միջազգային փոստային բաժանմունք, «Союзпечать»-ի կրպակ, ծաղիկների խանութ, հասարակական զուգարան:

 

«Երիտասարդական» գետնանցման նախագիծը:

Լուսանկարը` Ռ. Արեւշատյանի արխիվից:

 

Ընդհանուր ճարտարապետական լուծումը կանխամտածված է որպես միասնական անքակտելի տարածություն:

 

Աբովյան փողոցի թեքության հաշվին կառույցը բաղկացած է երկու մակարդակից. ներքեւի մակարդակում տեղակայված են պահեստային տարածքներ են՝ մեքենաների համար նախատեսված «պանդուսով»:

 

Գետնանցման օպտիմալ տեղակայումը թույլ տվեց, մի կողմից, լրացնել քաղաքի կենտրոնական մասում առեւտրային կետերի սակավությունը, մյուս կողմից՝ ստեղծել կարճ գետնանցումային կապուղիներ՝ բնակելի կետերի եւ տրանսպորտային հանգույցների հետ:

 

Ռուբեն Արեւշատյան` սա միջազգայնորեն արժեւորված կառույց է

 

Ծնողներիս կողմից նախագծված եւ 1981-1985 թթ. կառուցված գետնանցման նախագիծը 1986 թ. արժանացել է ԽՍՀՄ Ճարտարապետների միության մրցանակի՝ որպես տարվա լավագույն կառույց:  Ծնողներս նախագծի համար արժանացել էին նաեւ ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի  (ВДНХ) ոսկե եւ արծաթե մեդալներին, ինչը համարվում էր ԽՍՀՄ բարձրագույն պարգեւներից մեկը:

 

«Երիտասարդական» գետնանցումը ստորգետնյա ուրբանիստիկայի եզակի եւ առաջին կառույցներից էր ԽՍՀՄ-ում: Մեկ տարի անց այդ կառույցն արժանացավ Սոֆիայի ճարտարապետական միջազգային Բիենալեի հատուկ մրցանակին:

 

Ռուբեն Արեւշատյանը ծնողների հետ:

Լուսանկարը` Ռ. Արեւշատյանի արխիվից:

 

Գետնանցումը քաղաքի կենտրոնի ամենաբարդ հանգույցներից մեկում իրականացնում էր նախեւառաջ հետիոտների անցումն ապահովելու գործառույթ: Դա կառույցի առաջնային գործառույթն է: Գետնանցումը իսկապես բազմաֆունկցիոնալ կառույց էր, որը ներառում էր խոշոր առեւտրային կենտրոն, սրճարան, փոստային եւ հեռախոսային հաղորդակցության հատված, ավիատոմսարկղ, հասարակական զուգարան:

 

Նախատեսված էր, որ գետնանցումը պետք է  կապվեր մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի հետ, ինչպես նաեւ Բժշկական համալսարանի գետնանցման հետ: Սակայն գետնանցման շահագործման հանձնումից մի քանի տարի անց ԽՍՀՄ-ն փլուզվեց եւ այդ գաղափարն այդպես էլ չիրականացավ:  

 

Ի՞նչ է առաջարկում նոր նախագիծը: Նոր նախագծով վերանում են հետիոտների համար նախատեսված առանձին անցումները: Հիմնական հետիոտնային անցումը տեղափոխվում է դեպի կենտրոն՝ առեւտրային հատվածի տարածք:  Այսինքն` քաղաքացուն զրկում են հանրային տարածքից ՝ ուղղորդելով նրան դեպի առեւտրային տարածք: Նոր նախագիծը նաեւ պարունակում է կոպտագույն սխալներ քաղաքաշինական տեսանկյունից: Այն կոնցեպտուալ փոփոխություն է ենթադրում՝ անցումը որպես այդպիսին վերանում է: Կառուցի արժանիքներից մեկն այն էր, որ մարդն ինքն էր ընտրություն կատարում՝ ո՞ր տարածքով քայլել:  

 

«Երիտասարդական» գետնանցումը:

Լուսանկարը` Ռ. Արեւշատյանի արխիվից:

 

Նախագծով նախատեսվում է տարածքի առեւտրային ծավալների ընդլայնում, ինչը առաջացնում է ավտոկայանատեղի եւ նոր ենթակառուցվածքներ ունենալու խնդիր:

 

Հատկանշական է, որ «Երիտասարդական» գետնանցման նախագիծը ներառված է այս տարի Վիեննայի 19-րդ ճարտարապետական կոնգրեսի շրջանակներում անցկացված «Սովետական մոդեռնիզմ» ցուցահանդեսին ներկայացված կառույցների շարքում: Կոնգրեսի ավարտին ընդունվեց բանաձեւ, որն ուղղված էր նախկին խորհրդային պետությունների, այդ թվում` Հայաստանի իշխանություններին՝ խորհրդային մոդեռնիզմի նմուշները պահպանելու, առանց ձեւափոխությունների վերականգնելու եւ պատմական հուշարձանների շարքում ընդգրկելու պահանջով: Հայաստանի իշխանությունները պատասխանել են այս բանաձեւին՝ նշելով, որ ուշադրության կենտրոնում են պահում այդ կառույցների պահպանության հարցը, մինչդեռ այսօր մենք միանգամայն այլ բան ենք տեսնում:

 

Գետնանցման օրիգինալ նախագիծը հանրային եւ առեւտրային տարածքների օրգանական համադրություն է ենթադրում: Սա եւ՛ ֆունկցիոնալ, թե մշակութային տեսանկյունից միջազգայնորեն արժեւորված կառույց է:

 

«Երիտասարդական» գետնանցումը:

Լուսանկարը` Ռ. Արեւշատյանի արխիվից:

 

Ենթադրում եմ, որ կամ սեփականատերը տեղյակ չի եղել, թե ինչ կառույցի հետ գործ ունի, կամ նրան չեն ներկայացվել կառույցի արժանիքները: Այս հարցի վերաբերյալ Երեւանի Քաղաքաշինական խորհրդի վերջերս հրավիրված նիստում ես բարձրաձայնել եմ իմ մտահոգությունները: Քաղաքաշինական խորհուրդը եւ Երեւանի գլխավոր ճարտարապետը պատրաստակամություն հայտնեցին հանդիպում կազմակերպել գետնանցման հեղինակի՝ Սուլթանիկ Արեւշատյանի եւ սեփականատիրոջ հետ: Ե՞րբ կկայանա այդ հանդիպումը, չգիտեմ, բայց մեզ մտահոգում է այն փաստը, որ գետնանցման տարածքում արդեն իրականացվում են շինարարական աշխատանքներ, որոնք կարող են լրջորեն վնասել կառույցին:

 

Գրավաճառ Էդուարդ Ստեփանյան` հոսանքն անցկացրեցինք սեփական ուժերով

 

Մասնագիտությամբ շինարար լինելով, մոտ 15 տարի այս տարածքում գրքեր էի վաճառում: Սկզբնական շրջանում կանգնում էինք այգում` մետրոպոլիտենի մուտքի մոտակայքում, սակայն որոշ ժամանակ անց մեզ գետնանցում տեղափոխեցին:

 

90-ականներն էին եւ գետնանցումը գտնվում էր սարսափելի վիճակում` հոսանք չկար, իսկ մեզ համար հատկացված տարածքը վերածվել էր հասարակական զուգարանի: Հանրախանութը վարձով էր տրվում, սակայն վարձակալները ոչ մի կերպ չէին ցանկանում մաքուր պահել խանութից դուրս գտնվող տարածքը:

Քանի որ քաղաքապետարանը ոչ մի կերպ չէր մասնակցում գետնանցման կյանքին, հոսանքն անցկացրեցինք սեփական ուժերով:

 

Չնայած նրան, որ վերջին տարիների ընթացքում գետնանցման «կյանքը» աշխուժացել էր, այն լուրջ վերանորոգման կարիք ուներ: Հիշում եմ, ինչպիսին էր գետնանցումը 80-ականների վերջերին: Այդ տարիներին նման վայրը նոր եւ անծանոթ էր մեզ համար: Խանութներից բացի տպավորվել է նաեւ այնտեղի սրճարանը եւ «Աէրոֆլոտ»-ի տոմսարկղը:

 

Այժմ ժամանակավոր վերադարձել ենք այգի: Ինչ վերաբերում է վերակառուցումից հետո գրավաճառների համար տեղ հատկացնելուն` դրանք առայժմ միայն խոսակցություններ են:

 

Քանդակագործ Աշոտ Բաղդասարյան`7 տարեկան էի, երբ հայրս սկսեց աշխատել Իսահակյանի արձանի վրա

 

Սարգիս Բաղդասարյանը Ստեփանակերտի մատույցներում տեղադրված հայտնի «Մենք ենք, մեր սարերը» («Պապիկ-տատիկ») արձանի հեղինակն է: Ծնվել է 1923 թվականի սեպտեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղի Բանազուր գյուղում, 1930 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Երեւան: 1977 թվականին ստացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչումը, 1980 թվականին նշանակվել է Գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակի ամբիոնի պրոֆեսոր: Սարգիս Բաղդասարյանի հայտնի գործերից է Երեւանի Կարապի լճի տարածքում տեղադրված «Մեղեդի» հուշարձանը:

 

Սարգիս Բաղդասարյանը:

Լուսանկարը` Ս. Բաղդասարյանի արխիվից:

 

1959 թվականին հայրս մասնակցեց մրցույթին եւ ստացավ Ավետիք Իսահակյանի արձանը ստեղծելու իրավունքը: Արձանը այգում տեղադրվեց 1965 թվականին: Համապատասխան միջավայր ստեղծելու նպատակով արձանի շուրջ ուռենիներ տնկվեցին:

 

Ավետիք Իսահակյանի արձանը պատրաստված է բրոնզից, բարձրությունը 4-ից-4,20 մետր է: Արձանի ճարտարապետը Լիպարիտ Սադոյանն է:

 

Հայրս շատ ակտիվ մարդ էր, երբ սկսում էր որեւէ քանդակի վրա աշխատել` մի շնչով ավարտում էր: Նա մեծ եռանդով ու պատասխանատվությամբ մոտեցավ այս արձանի ստեղծմանը: Հայրս հիշում էր Ավետիք Իսահակյանին, հանդիպել էր նրան քաղաքում զբոսնելիս: Բացի այդ, հենց նա է պատրաստել Իսահակյանի հետմահու դիմակը: Պանթեոնի արձանի հեղինակը եւս Սարգիս Բաղդասարյանն է:

 

Ավետիք Իսահակյանի արձանը:

Լուսանկարը` Ս. Բաղդասարյանի արխիվից:

 

7 տարեկան էի, երբ հայրս սկսեց աշխատել արձանի վրա: Այդ տարիներին մենք հաճախ էինք զբոսնում օղակաձեւ այգու այդ հատվածում, որտեղ մշտապես լուսանկարիչներ էին հավաքվում: Հայրիկս վիճում էր նրանց հետ՝ խնդրելով չկանգնել այն վայրերում, որոնք փակում են արձանի տեսքը:

 

Ինձ զայրացնում է, որ քանդակի հարեւանությամբ կրպակներ են տեղադրվել, բայց, ցավոք, ոչինչ անել չեմ կարող: Արձանը իմ սեփականությունը չէ եւ այդ հարցող պետք է զբաղվեն  համապատասխան հաստատությունները:

 

Մարտիրոս Սարյան.

 

«Երեւանում, երբ բացվեց Ավետիք Իսահակյանի հուշարձանը, այն տպավորությունը ստացանք, որ մեծ բանաստեղծն իր բնական շարժումով ու խոհուն դեմքով շարունակում է քայլել, շնչել երեւանցիների հետ: Հուշարձանի հեղինակի՝ Սարգիս Բաղդասարյանի մեջ մշտապես արթուն է հայրենի Արցախի ոգին, եռանդն ու աննկուն կամքը: Նրա լավագույն գործերն աչքի են ընկնում քանդակային ուրույն կառուցվածքով, եւ, որ կարեւորն է, նա միշտ ներկայանում է մայր ժողովրդի ցավերով ու երազանքներով ապրող արվեստագետ»:

 

(Հատված` Սարգիս Բաղդասարյանի մասին գրքից):

 

Ավետիք Իսահակյանի արձանը:

Լուսանկարը` անհայտ հեղինակ:

 

Նախագծի վրա աշխատել են` Աննա Բուբուշյանը, Եկատերինա Պողոսյանը, Էլեոնորա Արարատյանը, Լենա Գեւորգյանը, Արա Թադեւոսյանը, Արմինե Մելքոնյանը:

 

Նախագծի գլխավոր գործընկերը ԱրմենՏել ընկերությունն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին