Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ «Եվրասիայում մեծանում է հակամարտային ներուժը»։
«Եվրասիայում, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում, աճում է հակամարտային ներուժը։ Որոշ գիտնականներ եւ փորձագետներ ասում են, որ առջեւում պատերազմների տասնամյակ կամ նույնիսկ մի ամբողջ դարաշրջան է։ Ես համոզված եմ, որ բոլոր պատասխանատու, բանական ուժերը պետք է կանխեն նման սցենարը։
Անհրաժեշտ է առնվազն բաց երկխոսություն մեր ողջ մայրցամաքում իրավիճակը կարգավորելու ուղիներ գտնելու համար՝ ՄԱԿ-ի կանոնադրության ամուր հիմքի վրա, առաջին հերթին՝ դրանում ամրագրված բոլոր պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքի վրա՝ նպատակ ունենալով ձեւավորել այն կոնսենսուսը, որի հիման վրա ստեղծվել է ԵԱՀԿ-ն», - գրել է Լավրովը «Հելսինկյան ակտի կես դարը. ակնկալիքներ, իրականություն, հեռանկարներ» հոդվածում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: