Երեւան: Մեդիամաքս: Թեհրանը պատրաստ կլինի սահմանափակել ուրանի հարստացման մակարդակը եւ ազատվել բարձր հարստացված ուրանի իր պաշարներից, եթե ԱՄՆ-ն համաձայնվի վերացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները։
Ինչպես հաղորդում է NBC-ն՝ այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի քաղաքական հարցերով խորհրդական, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Շամհանին։
Նա նաեւ նշել է, որ Թեհրանը պատրաստ կլինի թույլ տալ միջազգային դիտորդների մուտքը իր միջուկային օբյեկտներ եւ կհամաձայնվի ուրանը հարստացնել բացառապես քաղաքացիական նպատակներով։ Ալի Շամհանին հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն «կգործի իր հայտարարությունների համաձայն» եւ նշել է, որ այդ դեպքում Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունները «կարող են բարելավվել»։
Այս պահի դրությամբ ԱՄՆ-ն եւ Իրանը Օմանի միջնորդությամբ բանակցությունների չորս փուլ են անցկացրել՝ ապրիլի 12-ին Մասկատում, ապրիլի 19-ին Հռոմում, ապրիլի 26-ին եւ մայիսի 11-ին՝ դարձյալ Մասկատում։ Իրանի պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը՝ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: