Երեւան: Մեդիամաքս: Իրանի իշխանությունները Միացյալ Նահանգներին առաջարկել են ուրանի հարստացման կոնսորցիում ստեղծել ամերիկյան ներդրումների ներգրավմամբ, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով Իրանի կառավարության չորս աղբյուրներ։
Դրանք նշել են, որ կոնսորցիումը կարող է Իրանի միջուկային ծրագրի փակման այլընտրանք հանդիսանալ։
Նախատեսվում է, որ Իրանից բացի կոնսորցիումին կմասնակցեն Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն։ Համաձայնագրի շրջանակներում՝ Իրանը կկարողանա հարստացնել ուրանը, որից հետո այն կարտահանի այլ երկրներ՝ քաղաքացիական օգտագործման համար։
Ակնկալվում է, որ արտասահմանցի դիտորդները, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից, կկարողանան ներկա գտնվել Իրանի ուրանի հարստացման օբյեկտներում։
NYT-ի աղբյուրների տեղեկատվության համաձայն, կոնսորցիումի ստեղծման առաջարկը Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը փոխանցել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆին մայիսի 11-ին Օմանում կայացած բանակցությունների վերջին փուլի ժամանակ։ Միեւնույն ժամանակ, Ուիթկոֆի ներկայացուցիչը թերթին հայտնել է, որ այդ թեման բանակցությունների ընթացքում չի քննարկվել։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: