Երեւան: Մեդիամաքս: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն մասնավոր կերպով Եվրամիության առաջնորդներին կոչ է արել ակտիվացնել կապերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը ամրապնդելու նպատակով՝ մի կողմ թողնելով տարաձայնությունները:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով Ռյուտեի հայտարարությունների մասին տեղյակ պաշտոնյաներին։
Թերթի տվյալներով՝ դա պայմանավորված է եվրոպական անվտանգության հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա վարչակազմի դիրքորոշման հետ։
Ինչպես գրում է FT-ն՝ Բրյուսելը ուսումնասիրում է Թուրքիայի եւ ԵՄ անդամ չհանդիսացող այլ երկրների հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունը՝ որպես եվրոպական պաշտպանական կարողությունների զարգացման բաղկացուցիչ մաս։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: