Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոր Tesla ավտոմեքենա կգնի՝ ընկերության սեփականատեր Իլոն Մասկին աջակցելու նպատակով։
«Վաղն առավոտյան ես պատրաստվում եմ գնել նոր Tesla՝ ի նշան վստահության եւ աջակցության Իլոն Մասկին։ Ինչո՞ւ նա պետք է պատժվի իր հսկայական կարողություններն օգտագործելու համար՝ օգնելու Ամերիկան կրկին հզոր դարձնելու համար»,- գրել է Թրամփը իրեն պատկանող Truth Social սոցցանցում:
Մասկի Կառավարության արդյունավետության բարձրացման դեպարտամենտի (DOGE) գործողությունները ԱՄՆ-ում Tesla-ի դեմ բողոքի ակցիաների պատճառ են դարձել։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: