Մասկը USAID-ին մեղադրել է ԱՄՆ-ի «սնանկացման» համար - Mediamax.am

1716 դիտում

Մասկը USAID-ին մեղադրել է ԱՄՆ-ի «սնանկացման» համար


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը նոր մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հասցեին։

«Մինչ USAID-ին ֆինանսավորում էր բազմազանության, հավասարության եւ ներառականության գաղափարները արտասահմանում, Ամերիկան սնանկանում էր», - գրել է Մասկը X-ում:

 

Փետրվարի սկզբին Իլոն Մասկը հայտարարել էր, որ USAID-ին «հանցավոր կազմակերպություն է», որը «պետք է իր մահկանացուն կնքի»։

 

«Իսկ դուք գիտե՞ք, որ USAID-ին, օգտագործելով ձեր հարկային դոլարները, ֆինանսավորել է կենսաբանական զենքի, ներառյալ COVID-19-ի մշակումը, որը միլիոնավոր մարդկանց է սպանել», - նշել էր նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին