Դոնալդ Թրամփն ու Իլոն Մասկը՝ ընդդեմ USAID-ի - Mediamax.am

Մարտ 04, 2026
2762 դիտում

Դոնալդ Թրամփն ու Իլոն Մասկը՝ ընդդեմ USAID-ի


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) «հանցավոր կազմակերպություն է», որը «պետք է իր մահկանացուն կնքի»։

Իլոն Մասկը նաեւ մեղադրել է USAID-ին կենսաբանական զենքի մշակման ֆինանսավորման մեջ։

 

«Իսկ դուք գիտե՞ք, որ USAID-ին, օգտագործելով ձեր հարկային դոլարները, ֆինանսավորել է կենսաբանական զենքի, ներառյալ COVID-19-ի մշակումը, որը միլիոնավոր մարդկանց է սպանել», - գրել է նա իր X սոցիալական ցանցում։

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ ասել է, որ «USAID-ը ղեկավարվում է արմատական մոլագարների կողմից, եւ մենք ազատվում ենք նրանցից»։

 

Սամանթա Փաուեր. «Հայաստանը եզակի լուսավոր կետ է»

Մեդիամաքսը նշում է, որ 2024 թվականի դեկտեմբերի 17-ին USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերը ելույթ էր ունեցել Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը եւ, մասնավորապես, հայտարարել էր, որ «եթե մենք շարունակենք ներդրումներ կատարել Հայաստանի հաջողության մեջ, այդ երկիրը կոգեշնչի ամբողջ աշխարհի քաղաքացիներին, ովքեր ձգտում են նմանատիպ առաջընթացի հասնել»:




Մեր ընտրանին