Իրանն ու Թուրքիան ձգտում են զենքի էմբարգո սահմանել Իսրայելի դեմ - Mediamax.am

2717 դիտում

Իրանն ու Թուրքիան ձգտում են զենքի էմբարգո սահմանել Իսրայելի դեմ


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Իրանն ու Թուրքիան շարունակում են բանակցել մի շարք երկրների հետ Իսրայելի դեմ զենքի էմբարգո սահմանելու շուրջ։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

 

«Սպառազինությունների էմբարգո սահմանելու հարցը քննարկման ենք դրել

Իսլամական համագործակցության կազմակերպության մակարդակով։ Բանակցությունները շարունակվում են մի քանի այլ իսլամական երկրների հետ»,- ասել է նա:

 

Ինչպես նշել է Բաղային, Իրանը հույս ունի, որ որքան հնարավոր է շատ երկրներ կմիանան այս արշավին, որպեսզի Իսրայելը «չկարողանա օգտագործել իրեն փոխանցվող զենքերը՝ Գազայում եւ Լիբանանում ցեղասպանությունը շարունակելու համար»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին