Bild. Թուրքիայի անդամակցությունը BRICS-ին արգելափակել է Հնդկաստանը - Mediamax.am

2762 դիտում

Bild. Թուրքիայի անդամակցությունը BRICS-ին արգելափակել է Հնդկաստանը


Լուսանկարը` kremlin.ru


Երեւան: Մեդիամաքս: BRICS-ին միանալու Թուրքիայի ցանկությունը արգելափակվել է Հնդկաստանի կողմից։

Այդ մասին գերմանական Bild-ին ասել է պաշտոնաթող թուրք դիվանագետ, Կարնեգի հիմնադրամի փորձագետ Սինան Ուլգենը։

 

Նա նշել է, որ հիմնական պատճառը Անկարայի լավ հարաբերություններն են Հնդկաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված Պակիստանի հետ։

 

Սինան Ուլգենի կարծիքով, Էրդողանը ցանկանում է մերձենալ BRICS-ի հետ՝ Թուրքիայի «ռազմավարական ինքնավարությունը» ամրապնդելու համար։ Մյուս շարժառիթը «քաղաքական հեղինակությունն» է՝ Էրդողանը ցանկանում է ցույց տալ, որ «կարող է միաժամանակ նստել ե՛ւ ՆԱՏՕ-ի ե՛ւ BRICS-ի սեղանների շուրջ»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին